
Ի ՞նչ էր տեղի ունեցել Ծարավ Աղբյուրի փողոցում

Մայիսի 27-ին, ժամը 18.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Սմբատ Մ.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է Ավանի Ծարավ Աղբյուր փողոցում` անհայտ անձի հետ վիճաբանության ժամանակ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Արմեն Հ.-ն և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն