Ադրբեջանն ու Ղազախստանը հետաքրքրված են թուրքական արտադրության նոր կորվետներով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական STM ընկերությունը բանակցություններ է սկսել Ադրբեջանի ու Ղազախստանի հետ՝ կապված ռազմական նավաշինարաններ կառուցելու ու ռազմանավեր արտադրելու հետ: Այս մասին հայտարարել է STM-ի ծովային նախագծերի հարցով տնօրեն, պաշտոնաթող դերծովակալ Սավաշ Օնուրը:

Նրա խոսքերով՝ նախորդ տարվերեջին Ադրբեջանի ՊՆ-ը Բարձր մակարդակի ռազմական երկխոսության շրջանակներում դիմել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությանը՝ կապված ռազմական նավաշինարանի կառուցման ու ռազմանավերի արտադրության հետ:

Օնուրն ընդգծել է, որ իրենք տվյալ հարցի շուրջ արդեն իսկ մեկ հանդիպում անցկացրել են Բաքվում և շուտով կանցկացնեն նաև երկրորդ հանդիպումը: Օնուրի խոսքերով՝ STM-ը պատրաստ  է Ադրբեջանի հետ կիսվել ռազմածովային արդյունաբերության իր փորձով.

«Ադրբեջանն ու Ղազախստանը հետաքրքրված են Milgem (թարգմանաբար՝ «Ազգային նավ») նախագծի կորվետներով: Այդ կորվետն իր դասում կարելի է համարել ամենաժամանակակից ռազմանավ, որը հարմար է նաև Կասպից ծովում նավարկելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս