Ընկերության կողմից կատարվում են նաև ընթացիկ նորոգման՝ մասնավորապես թեքված հենասյուների ուղղման աշխատանքներ:
Անկարայում հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել բողոքի ակցիա՝ բողոքելով հանքավայրի աղետի դեմ, որում մեղավոր են համարում իշխանություններին:
Մայիսի 14-ին, ժամը 02.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ «Արարատ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ նախնական վարկածի, Մերուժանը լճափին է մոտեցել, ապա ոտքը դրել է տիղմի վրա ու սայթաքելով՝ ջրի հունի մեջ ընկել, ինչն էլ կործանարար է եղել նրա համար: Դին չէին կարողանում գտնել տասն օր շարունակ:
Եվրասիական միության սահմանը կանցնի Հայաստանի Հանրապետության ընդունված ներկայիս սահմանով:
Միքայել Մելքումյանը ոչ մի կասկած չունի` գերազդեցիկ «Բարգավաճ Հայաստանն» իշխանության է գալու միանշանակ, բայց ոչ այս տարի, ոչ էլ նույնիսկ մյուս տարի. «Մենք գնալու ենք 17 թվականին՝ անպայման իշխանության գալու մղումով»:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր ընդունել է Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներին:
Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, ով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Համանախագահներն այցելելու են նաև Ստեփանակերտ:
«Ասում էր, որ իր կինն ու երեխաները փախել են տնից, և կարծում էր, որ մենք նրան ապաստան ենք տվել ու թաքցրել։ Սկզբում բավականին բորբոքված էր, ասում էր, որ ոտիկանություն կդիմի և մեզ այնքան կհետևի, մինչեւ իր կնոջն ու երեխաներին գտնի»:
Լավրովի խոսքերով՝ Ուկրաինան, ինչպես երբեք, մոտեցել է քաղաքացիական պատերազմին:
Վաղը՝ մայիսի 15-ին, ժամը 16:30-ին Ազատության հրապարակում կկայանա «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի կրտսեր դպրոցի 15 ամյակին նվիրված ֆլեշ-մոբը՝ 300 սաների մասնակցությամբ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Լևոնյան, Եղիազարյան, Հակոբյանց, Առաքելյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Միրաքյան, Հասմիկի, Սպորտի, Չուխաջյան, Ա.Սարգսյան, Թերլեմեզյան, Գ.Զոհրապի, Պարսեղովի փողոցների, Վշտունի, Խ.Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների մասնավոր տնատիրությունների, Լենինգրադյան 46-52 շենքերի, Աբելյան 17ա, 17բ, 17գ, Սիսակյան 2, 4, 6 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Գավաթի խաղարկության հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, այլ պաշտոնատար անձինք։ ԱԺ գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք է նվաճել 3-6-րդ դասարանցիներին ընդգրկող 8 թիմ, որոնք հաղթող են ճանաչվել քաղաքային և շրջանային միջդպրոցական մրցություններում։
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանի խոշոր հարկատու գործարարների շուրջ 1-ժամյա հանդիպման օրակարգային հարցը տնտեսության զարգացման խնդիրներն էին:
«Հիմա մի թայֆան եկել է և մյուս թայֆային ոչնչացնում է՝ զուտ ֆինանսական լծակների առումով։ Դա անընդունելի տակտիկա է»,- այսօր Aravot. am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն`անդրադառնալով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծին: Խոսքը ձեռնարկությունների պարտադիր աուդիտը վերացնելու մասին է:
4,5-ամյա Ալեքս Գևորգյանը շնորհավորում է իր մայրիկի տարեդարձը.
Երբ լրագրողները փորձել են հարց հնչեցնել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին, Բարսեղ Բեգլարյանն արձագանքեց. «Տիգրան Սարգսյանն անցած էտապ ա»: Դիտարկմանը, թե նա իր մտերիմն է եղել, Բեգլարյանն արձագանքեց. «Բոլորն էլ իմ մտերիմներն են եղել»:
Մայիսի 13-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել Ստեփանավան քաղաքի Արմանիս թաղամասում 1958 թ. ծնված Վարդան Ա.-ի և անհայտ անձանց միջև ծագած վիճաբանության մասին:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Էրդողանին ու Գյուլին ցավակցություններ են հայտնել տարբեր երկրների առաջնորդներ, այդ թվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մայիսի 14-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան Հաղթանակ թաղամասի 18-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 18 տան տանիքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այս նախագծի ընդունմամբ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները և հաշվառումը կարող է թերի լինել կամ ընդհանրապես չլինել: Սա կարող է ձեռնտու լինել միայն նրանց, ովքեր ցանկանում են, որպեսզի ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ վերահոսկություն չլինի: Դրանք կարող են լինել այն կազմակերպությունները, որոնք գործում են ստվերում»:
Սենչենկոն ընդգծել է, որ չնայած դրան՝ դեռ չկա արևելքում բողոքի ակցիաներ անցկացնողներին համաներելու մասին համապատասխան օրենք:
Պաղեստինյան երկու շարժումների միջև պառակտումը գրանցվել է 2006 թվականին:
Յագլանդն Ադրբեջանում կգտնվի մինչև մայիսի 23-ը:
«Որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, թե որքան արցունք է թափել այս երիտասարդը՝ փորձելով ինքն իր նկատմամբ անկեղծ լինել: Որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, թե ինչպիսի կամքի ուժ է ունեցել նա, որպեսզի իրականացնի իր երազանքն այդպիսի պայմաններում»,- գրել Շերը:
Ինչո՞ւմ է մեղադրվել, ապա նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հանցավոր ճանաչվել Արմեն Տեր-Սահակյանը:
Դանակի ութ հարվածով սպանել է բանակային ընկերոջը: