Կատարի վարչապետը հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հանդիպել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով APA-ի Թեհրանի բյուրոն՝ Փեզեշքիանը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի պաշտպանում պատերազմի կամ հակամարտության սրումը։ Նա ասել է, որ հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, այլ ոչ թե ուժի ցուցադրման կամ պատերազմի միջոցով։

«Պատերազմը պարտադրվել է Իրանին, և դրա շարունակությունը վնասակար է երկրի, տարածաշրջանի և աշխարհի համար։ Իրանը պատերազմ չի փնտրել, չի փնտրում և չի էլ փնտրի, բայց չի նահանջի բռնությունից», – հայտարարել է Փեզեշքիանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31