
Աբդուլլահ Գյուլը չեղյալ է հայտարարել իր չինական այցը

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չեղյալ է հայտարարել իր չինական այցը և վաղը մեկնելու է Սոմա, որի հանքավայրում երեկ գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ:
Գյուլը պետք է պաշտոնական այցով մեկներ Պեկին և իր չինական այցի շրջանակներում Շանհայում մասնակցեր Ասիայում համագործակցության կոնֆերանսին, որին պետք է մասնակցի 16 երկրի ղեկավար:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն արդեն իսկ ժամանել է Մանիսա նահանգ, ուր երեկ տեղի է ունեցել պայթյունը: Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցն Ալբանիա, իսկ պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը չեղյալ է հայտարարել իր այցը Նախիջևան:
Սոմայի աղետի հետ կապված՝ Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ: Էրդողանին ու Գյուլին ցավակցություններ են հայտնել տարբեր երկրների առաջնորդներ, այդ թվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: