
Քաղաքացին ընկել է փոսը. օգնել են փրկարարները

Մայիսի 14-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջան 4-րդ թաղամասում` անձնագրային բաժանմունքի մոտակա փոսում մարդ է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, ով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն