
Յագլանդը պաշտոնական այցով Ադրբեջան կժամանի մայիսի 20-ին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյոռն Յագլանդը պաշտոնական այցով Ադրբեջան կժամանի մայիսի 20-ին: Յագլանդն Ադրբեջանում կգտնվի մինչև մայիսի 23-ը:
Ակնկալվում է, որ Բաքվում նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, արդարադատության նախարարի և պաշտոնատար այլ անձանց հետո:
Այդ հանդիպումներում հիմնականում քննարկվելու են ԵԽ-ի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները, ինչպես նաև ԵԽ-ի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությունը:
Սկզբնական շրջանում պլանավորված էր, որ Յագլանդը Բաքու կժամանի ապրիլի 24-ին, իսկ ավելի ուշ՝ մայիսի 8-ին: Մայիսի 14-ից ԵԽ-ի Նախարարների կոմիտեի նախագահությունը 6 ամսով ստանձնել է Ադրբեջանը: