Բաժիններ՝

ՉԼ․ Ինտերի և Սլովանի մրցակիցները

Այսօր՝ օգոստոսի 28-ին Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վիճակահանությունը։

«Ինտերի» մրցակիցները լիգայի փուլում․

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլում «Ինտերը» կանցկացնի խաղեր «Լիվերպուլի», «Ռեալ Մադրիդի», «Բրյուգեի», «Բորուսիայի», «Շախտյորի», «Ֆեյենորդի», «Շտուտգարտի» և «Սլովանի» դեմ։

«Սլովանի» մրցակիցները լիգայի փուլում․

«Սլովանի» մրցակիցները կլինեն «Ինտերը», ՊՍԺ-ն, «Բետիսը», «Ռոման», «Շախտյորը», «Լիլը», «Շտուտգարտը», ԼԱՍԿ-ը։

Նշենք, որ յուրաքանչյուր թիմ լիգայի փուլում ունենալու է 8 մրցակից՝ երկուական մրցակից ամեն զամբյուղից։ Բոլոր թիմերի ընդհանուր արդյունքները (միավորները) հաշվարկվելու են մեկ միասնական մրցաշարային աղյուսակում։ 1-8-րդ տեղը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ, իսկ 9-24-րդ (16 թիմ) տեղերը զբաղեցրած թիմերը կխաղարկեն մնացած 8 ուղեգրերը փլեյ-օֆֆ փուլում։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31