Eurostat․ Թուրքիան ԵՄ-ի 5-րդ խոշոր առևտրային գործընկերն է

Եվրոպական միության վիճակագրական ծառայությունը (Eurostat) հրապարակել է Եվրամիության (ԵՄ)՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակի միջազգային առևտրի վերաբերյալ տվյալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ տվյալների՝ ԵՄ-ն նշված ժամանակահատվածում Միությունից դուրս գտնվող երկրներից ներմուծել է 701․8 միլիարդ եվրոյի ապրանք, իսկ այդ երկրներ արտահանել՝ 680 միլիարդ եվրոյի ապրանք։

Այս ժամանակահատվածում ԵՄ-ի ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11․7 տոկոսով, իսկ արտահանումը՝ 4․5 տոկոսով։

ԵՄ-ի կողմից ամենաշատ ներմուծում իրականացվել է Չինաստանից՝ 153․6 միլիարդ եվրոյի չափով, որը կազմել է ընդհանուր ներմուծման 21․9 տոկոսը։ Չինաստանին հաջորդել են ԱՄՆ-ը՝ 98․7 միլիարդ եվրո, Մեծ Բրիտանիան՝ 43․4 միլիարդ եվրո, և Շվեյցարիան՝ 36․9 միլիարդ եվրո։

ԵՄ-ի կողմից Թուրքիայից ներմուծումը երկրորդ եռամսյակում կազմել է 25․5 միլիարդ եվրո։ Այսպիսով, Թուրքիան դարձել է ԵՄ-ի կողմից ամենաշատ ներմուծում իրականացվող 5-րդ երկիրը։

Միևնույն ժամանակ, ԵՄ-ի կողմից ամենաշատ արտահանում իրականացվել է ԱՄՆ՝ 127․7 միլիարդ եվրոյի չափով։ ԱՄՆ-ին հաջորդել են Մեծ Բրիտանիան՝ 92․7 միլիարդ եվրո, Շվեյցարիան՝ 60․5 միլիարդ եվրո, և Չինաստանը՝ 50․3 միլիարդ եվրո։

ԵՄ-ի արտահանումը Թուրքիա կազմել է 27․3 միլիարդ եվրո։ Այս ցուցանիշով ևս Թուրքիան զբաղեցրել է 5-րդ տեղը ԵՄ-ի արտահանման հիմնական ուղղությունների շարքում։

Այսպիսով, Թուրքիայի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը երկրորդ եռամսյակում հասել է 52․8 միլիարդ եվրոյի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31