Բաժիններ՝

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Մայիսի 13-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել Ստեփանավան քաղաքի Արմանիս թաղամասում 1958 թ. ծնված Վարդան Ա.-ի և անհայտ անձանց միջև ծագած վիճաբանության մասին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Վլադիմիր Բ.-ն մի հիմնարկության տարածքում վիճաբանել է Վարդան Ա.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս