Հայ սպայի դին՝ խուփ դագաղում եւ հայ ընտանիքի անհամեմատելի ողբը
asparez.am-ը գրում է. Մայիսի 12-ին բազում ծաղկեպսակներ էին դրված գյումրեցի՝ մահվան նախնական վարկածով՝ ջրասույզ եղած ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի տան բակում եւ բակին հարող նրբանցքում: Սպայի դին խուփ դագաղով էր բերվել ընտանեկան օջախ: Տանը ողբում էին հարազատները: Մարդու անժամանակ մահը՝ ողբալի է կրկնակի:
Հայրը՝ Աշոտ Հարությունյանը, որակյալ փայտագործ է, աշխատում է աներորդու մոտ՝ ՌԴ-ում, փայտագործի բարձր որակավորում ունի Մոսկվայում: Իմանալով որդու՝ զորամասից կորստյան լուրը, նա անմիջապես վերադարձել էր Գյումրի: Նրան կանչել են, ըստ ամենայնի, որդու դիակի ճանաչման համար:
Որդին ավագ լեյտենանտ էր հայկական զորամասերից մեկում: Գյումրիում, մի քանի օր սպասելուց հետո նա իմացել է, որ, ըստ պաշտոնական հայտարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջրասուզակները, ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողների հետ Վայոց Ձորի մարզի սահմանամերձ տարածքում գտնվող Տանձիկ լճից դուրս են բերել ՀՀ զորամասերից մեկի սպա, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին:
Ըստ նախնական վարկածի, Մերուժանը լճափին է մոտեցել, ապա ոտքը դրել է տիղմի վրա ու սայթաքելով՝ ջրի հունի մեջ ընկել, ինչն էլ կործանարար է եղել նրա համար: Դին չէին կարողանում գտնել տասն օր շարունակ:
Հայրը իմանալով որդու դիակի հայտնաբերման մասին, ազգականների հետ մեկնել է նրա ծառայության վայրը: Նրան այստեղ թույլ չեն տվել տեսնել այն տեղանքը, որտեղից լիճն է ընկել իր որդին: Պատճառաբանությունը եղել է այն, որ կարող է հայտնվել հակառակորդի դիպուկահարի թիրախի ներքո, եթե ցանկանում է վայրն անձամբ տեսնել: Մերուժանի հորը ուղեկցող ազգականներից մեկը, այնուամենայնիվ, առավել համառ է գտնվել ու պահանջել, որ իրեն ցույց տան նրա սայթաքելու վայրը: Տեղանքը տեսնելուց հետո, նա եզրահանգման է եկել, որ այն բնավ էլ սայթաքելու վայր չի եղել: Այլ վարկածներ էլ են շրջանառվում: Բայց դրանք, ըստ Մերուժանի հարազատների, ավելի անհավատընծա են, քան այս մեկը:
Մերուժան Հարությունյանը ապրում էր ծնողների, եղբոր եւ քրոջ հետ՝ Գյումրիում: Ծնունդով գյումրեցի էր: Նրանց ընտանիքը նախկինում բնակվել է Ստրոմմաշինա թաղամասի բազմաբնակարանային շենքերից մեկում: Երկրաշարժին նրանց շենքը ավիրվել է, իսկ մի որոշ ժամանակ անց, Մերուժանի քեռին, ով ապրում է այժմ Մոսկվայում (այնտեղ սեփական տուն ու բիզնես ունի, հաջողակ գործարար է)՝ աջակցելով հարազատներին, իր հայրական տունը տրամադրել է փեսային՝ Հարությունյանների ընտանիքին՝ բնակության համար:
Ու Աշոտ եւ Թերեզա Հարութունյանների ընտանիքն ապրում էր՝ գոհ եւ երջանիկ: Երեք զավակներ ունեին: Երկու որդիները ծառայում էին բանակում, մեկը՝ հայոց, մյուսը՝ Հայաստանում տեղակայված ռուսականում: Մերուժանը՝ հայկական բանակի սպա, Մոսոն, ինչպես նրան դիմում են հարազատները՝ Հայաստանում տեղակայված ռուսական զորամասի սպա էր: Նրանց քույրը Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում է սովորում:
Մանրամասներն` այստեղ