Ես կարծում եմ, որ Դնեպրոպետրովսկի դեպքերը վճռորոշ նշանակություն ունեն ոչ միայն Ուկրաինայի, այլև՝ ողջ Եվրոպայի համար:
Յուրաքանչյուր դեպքում, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցների մասին որոշում է ընդունում, ԵՄ-ն ընդունում է համանման որոշում:
Դրա համաձայն, Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներ են ճանաչվել Ղրիմի ինքնավար հանրապետության տարածքն ու Սևաստոպոլ քաղաքը:
Խումբը բաղկացած է 5 պատգամավորից:
Պորոշենկոն ընդգծել է, որ պատրաստվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել արագորեն ու արդյունավետորեն:
Երկու երկրների միջև դիմակայությունն ուժեղացավ այն բանից հետո, ինչ Չինաստանը հորատող հարթակ տեղակայեց Հարավ-չինական ծովի վիճելի գոտում:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Միակ խմբակցությունը, որ կտրականապես դեմ էր արտահայտվում օրենքի այս փոփոխությանը, ՀԱԿ-ն է: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց. «Դեմ ենք և դեմ ենք հիմնավորապես, որովհետև այս օրենքը հակասահմանադրական է»: Այսօր տեղի ունենալիք քվեարկության ժամանակ իրավիճակը գրեթե նույնը կլինի, ինչպես առաջին ընթերցման ժամանակ. չնայած հնարավոր են մասնակի և քվարկության արդյունքի վրա չազդող փոփոխություններ:
Ժամանակ առ ժամանակ այցելելով հարազատ վայրեր, հանկարծ նկատում ենք, որ ամեն ինչ փոխված է:
«Samsung Electronics» ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել աշխատակիցներից, ովքեր ընկերության ֆաբրիկաներում աշխատելիս հիվանդացել են լեյկեմիայով:
Սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը պատմել է, որ այս ընթացքում շարունակում են իրեն պատկանող գրավադրված գույքը վաճառել, իսկ գնորդները ՀՀ պաշտոնյաներն ու օլիգարխներն են:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ նման խառանշփոթի պատճառը ՍԴ կայացրած որոշում է: Ջհանգիրյանը հիշելով իր նախկինում արված մի համեմատություն` այն տեղափոխել է ՍԴ որոշման վրա` ասելով՝ «ՍԴ-ն ցանկացել է և կույս մնալ, և հաճույք ստանալ»:
«Մի քիչ էլ կարող է սպասեն հասարակական կազմակերպություններն ու ակտիվիստները, հետո, եթե որևէ բան չլինի, բնականաբար դատարան պետք է բողոքարկվի քննչական բաժնի պետի, քննչական խմբի, կամ՝ եթե մեկ քննիչ է, քննիչի անգործությունը: Ուրիշ ճանապարհ չկա
Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակիչների 36%-ը ալկոհոլ չի օգտագործում։
«Գիծ քաշվում է» ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ կամքով, եթե անգամ այդ մեկը «լավ ախպեր» է, այլ օրենքով: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, իրեն հավասարեցրել է օրենքին: Սա քաղաքացիակա՞ն, քրեակա՞ն, թե՞ Սահմանադրական դատարանի ընդդատության խնդիր է՝ թող պարզեն իրավաբանները:
Կողոպուտ խանութում. տեսախցիկները արձանագրել էին կատարվածը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել:
Պահանջել և ստացել է ընդհանուր 480.000 դրամ` վերջինիս որդուն` պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Վ-ին, մինչև զորացրման ժամկետի ավարտը` 2014թ. հունիսի 5-ը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում պահելու համար:
Աղվան Վարդանյանի խոսքը իր՝ «Ելք երկրից» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսի ժամանակ. «Մի կարճ բան էլ ես պիտի ասեմ: Այսքան տարբեր՝ ինձ մինչև ոսկորները ճանաչող, իմ դրսերևույթին միայն հետևած, նաև՝ ինձ լրիվ անծանոթ մարդկանց ներկայությամբ: Այն էլ՝ բանաստեղծության բերումով: Միակ տարբերակը ինքս ինձ խոսելն է, իբր ոչ ոք չկա: Մանավանդ՝ հասկացված լինելը անպտուղ ցանկություն է: Չորս-հինգ տարեկանում, […]
«Այդ յուրահատուկ պայմանների բովանդակությունն այն է, որ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի վասալը: Վասալային կարգավիճակն է յուրահատկությունը, Օլանդը Եվրոպական միությանն ասում է՝ եկեք այս վասալին այնուամենայիվ փորձենք փրկել»,- ասում է Սաքունցը:
Վրաստանի Հանրապետության Մարնեուլի շրջանի Շուլավեր գյուղում՝ Դեբեդա գետում, հայտնաբերվել է ՀՀ-ում անհայտ կորած ՀՀ քաղաքացի Բագրատաշենի բնակչուհի` 1946 թ. ծնված Էլմիրա Ռաֆիկի Մելքումյանի դին
Եթե ձեզ ինչ-որ մեկը նեղացրել է կամ ինչ-որ վատ արարք է կատարել ձեր նկատմամբ, չարժե նեղանալ այդ մարդուց կամ առավել ևս քեն պահել: Եթե դուք անընդհատ այն ամբողջ բացասականը, որը ձեր վրա են լցնում ձեր թշնամիները, կուտակեք ձեր մեջ, ապա մի օր հենց դա ձեզ կկործանի:
Տնտեսական ազատության ինդեքսով (2014) Հայաստանը նահանջել է 3 տեղով և դարձել 41-րդը։ Հետաքրքիր է նշել, որ 2001-ից հետո սա վատագույն ցուցանիշն է։
Ինչպես և Սահմանադրական դատարանի որոշումը տեղիք տվեց տարբեր մեկնաբանությունների, այնպես էլ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմանը սպասող «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն է կարծիքները կիսել:
Մայիսի 13-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Կարինե Գ.-ին:
Փաստաթուղթը քաղաքացիներին պարտավորեցնում է Դաշնային միգրացիոն ծառայությանը տեղեկացնել այլ երկրի քաղաքացիություն մասին` այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Գյուղացիները մինչեւ հիմա ամենաուրախ ու տխուր օրերը անցկացնելու վայր չունեն: Ահնիձորցու այս ոչ ուրախ առօրյային քաջատեղյակ են ոչ միայն տեղական ինքնակառավարման, այլ նաեւ՝ հանրապետական գործադիր եւ օրենսդիր մարմինները:
Դանակի 21 հարվածով կնոջը սպանած Վոլոդյա Մուրադյանի գործով դատական հերթական նիստին ամբաստանյալն այսօր՝ մայիսի 14-ին, հրաժարվեց իր փաստաբան Արմեն Ումրշատյանի ծառայություններից։
Մայիսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1986 թ. ծնված Օֆելյա Բ.-ն և hայտնել, որ ապրիլի 23-ին Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 25 շենքի բակում 1971 թ. ծնված Արթուր Ն.-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելով` իրենից հափշտակել է 70.000 դրամ:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հորդորում է շրջանավարտներին «Վերջին զանգին» հրաժարվել անճաշակությունից ու «օլիգարխիկ խաղերից»։ «Խնդրում եմ մեր շրջանավարտներին հրաժարվել անտեղի ճոխությունից, անճաշակությունից և այսպես կոչված «օլիգարխիկ խաղերից»»: