
Ավտովթար` Երևան-Արտաշատ ավտոճանապարհին

Մայիսի 14-ին, ժամը 02.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ «Արարատ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 26-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 32ԼՕ108 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Արտաշատ քաղաքի ԲԿ է տեղափոխվել վարորդ՝ 1987թ. ծնված Ա. Ա.-ն:
Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի մաքրման աշխատանքներ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն