Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետին հրավիրել է COP17-ի գագաթնաժողովին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում անցկացվող COP17 առաջնորդների գագաթնաժողովին։ Այն կանցկացվի հոկտեմբերին Երևանում։
Վրացական կողմի տվյալներով՝ Կոբախիձեն հրավերն ստացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Հեռախոսազրույցի ընթացքում Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին հրավերի համար:
Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը և ընդգծել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության դրական դինամիկան:

