
Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմ ներքաշելու փորձերին. Լավրով

Bloomberg TV-ին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմ ներքաշելու փորձերին.
«Ուկրաինան ՆԱՏՕ ներքաշելու փորձերը շատ բացասական են եվրոպական անվտանգության ողջ համակարգի փորձերը կինեն շատ բացասական եվրոպական անվտանգության ողջ համակարգի համար, և մենք կտրականապես դեմ ենք դրան: Այդ հարցը վերաբերվում է ոչ միայն Ուկրաինային ու ՆԱՏՕ-ին, այլև՝ Ռուսաստանին»:
Լավրովի խոսքերով՝ Ուկրաինան, ինչպես երբեք, մոտեցել է քաղաքացիական պատերազմին: Լավրովն ընդգծել է, որ մայիսի 25-ին Ուկրաինայում նշանակված նախագահական ընտրությունները չեն կարող լեգիտիմ լինել, քանի դեռ շարունակվում է բռնությունը. «Անկարելի է բանակցային սեղանի շուրջ նստելը, քանի դեռ կրակում են ականանետերը»: