
Թուրքիայում ածխահանքի հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 238-ի

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Սոմայի ածխահանքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 238-ի: Կա 80 վիրավոր:
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն իր հերթին հայտարարել է, որ հանքավայրից փրկվածների քանակը կազմում է մոտ 500 մարդ՝ ընդգծելով, որ ստորգետնյա թունելների երկարությունը կազմում է 4.5-5 կիլոմետր:
Անկարայում հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել բողոքի ակցիա՝ բողոքելով հանքավայրի աղետի դեմ, որում մեղավոր են համարում իշխանություններին: Ընդդիմադիր կուսակցությունները նախորդ տարի բարձրացրել էր տվյալ շրջանի հանքավայրերի միջադեպերի հարցը, սակայն Էրդողանի կուսակցությունն ընթացք չէր տվել դրան: Անկարայի ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրաշիթեր է կիրառել ցուցարարների նկատմամբ: