ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն մայիսի 16-ին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) մայիսի 16-ին կժամանեն Երևան: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն էր տարածել՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հրադադարի (ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին) 20-ամյակի հետ, որում տարածաշրջանի բնակիչներին առաջարկել էր խորհել վերջին երկու տասնամյակի ժառանգության մասին: