Բաժիններ՝

Wildberries-ի հիմնադիրը 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է ՌԴ-ի ամենահարուստ կինը․ Forbes

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը կրկին գլխավորել է Ռուսաստանի 20 ամենահարուստ կանանց ցանկը՝ Forbes-ի աղյուսակում զբաղեցնելով առաջին տեղը՝ 5 միլիարդ դոլար կարողությամբ։ Սա հինգերորդ անգամն է, ինչ նա զբաղեցնում է այս հորիզոնականը։

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Inteco Management-ի նախագահ Ելենա Բատուրինան՝ 1.3 միլիարդ դոլար կարողությամբ։

Երրորդ տեղում գործարար Վլադիմիր Կոգանի այրին է՝ Լյուդմիլա Կոգանը՝ 1.25 միլիարդ դոլար կարողությամբ։

Չորրորդ տեղը զբաղեցրել է «Лукойл» նավթային ընկերության նախկին համասեփականատիրոջ դուստրը՝ Եկատերինա Ֆեդունը՝ 1 միլիարդ դոլար կարողությամբ։

Հինգերորդ տեղում է  «Лэтуаль»-ի ռազմավարական խորհրդի նախագահ Տատյանա Վոլոդինան՝ 950 միլիոն դոլար կարողությամբ։

Forbes-ի տվյալներով՝ այս վարկանիշային աղյուսակի բոլոր մասնակիցների ընդհանուր կարողությունը վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է 6.8 միլիարդ դոլարով։ Ավելին, պորտալը նշում է, որ ցուցակում ընդգրկված կին միլիարդատերերի թիվը վերջին մեկ տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան կիսով չափ։

Ավելի վաղ Կիմը հայտարարել էր, որ Wildberries համակարգում աշխատող տասնյակ հազարավոր ձեռնարկատերեր՝ Ղրղզստանից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից, Ուզբեկստանից և Չինաստանից, միլիարդավոր վնասներ են կրել ընկերության ենթակառուցվածքների վրա հարձակումների պատճառով։ Նրա կարծիքով՝ չարտոնված գործողություններն ուղղված են տարբեր երկրների բնակչության և ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31