Բաժիններ՝

Շերը՝ Կոնչիտայի մասին. Դու ավելի գեղեցիկ անունի ես արժանի և ավելի լավ կեղծամի, ես հարգում և հիանում եմ քո վճռականությամբ

Երգչուհի Շերը՝ Շերիլին Սարգսյանը, թվիթերում անդրադարձել է «Եվրատեսիլ-2014»-ին:

Նա նշել է, որ ինքը չի դիտել «Եվրատեսիլը», սակայն տեսնել է, թե ինչպես են իր որոշ ընկերներ ծաղրում հաղթողին՝ Կոնչիտային: «Որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, թե որքան արցունք է թափել այս երիտասարդը՝ փորձելով ինքն իր նկատմամբ անկեղծ լինել: Որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, թե ինչպիսի կամքի ուժ է ունեցել նա, որպեսզի իրականացնի իր երազանքն այդ պայմաններում»,- գրել Շերը:

Միաժամանակ երգչուհին հիշեցրել է, թե ինչպես էին իրեն ու իր նախկին ամուսնուն ծաղրում անսովոր ու անտեսվող տեսք ունենալու համար՝ թույլ չտալով այցելել ռեստորաններ, խանութներ… «Այն, թե ինչպիսի տեսք ունի մարդը՝ սպառնալիք չէ: Հաղթողը սքանչելի է: Երկու խորհուրդ ունեմ նրան. դու ավելի գեղեցիկ անունի ես արժանի և ավելի լավ կեղծամի: Ես հարգում և հիանում եմ քո վճռականությամբ»,- գրել է Շերը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս