Բաժիններ՝

Կնոջն ու երեխաներին փնտրող տղամարդը ներխուժել է «Կանանց ռեսուրսային կենտրոն». news.am

Արտառոց դեպք է տեղի ունեցել «Կանանց ռեսուրսային կենտրոնում» այսօր՝ մայիսի 14-ին։ Ինչպես NEWS.am-ին ասաց կենտրոնի համատնօրեն Նառա Ահարոնյանը, առավոտյան գրասենյակ է ներխուժել միջին տարիքի մի տղամարդ, որը փնտրում էր իր կնոջն ու երեխաներին։ Տղամարդը, որի անունը կենտրոնը չգիտեր, գրասենյակում մնացել է մոտ կես ժամ, այդ ընթացքում ահաբեկել է աշխատակիցներին։

«Ասում էր, որ իր կինն ու երեխաները փախել են տնից, և կարծում էր, որ մենք նրան ապաստան ենք տվել ու թաքցրել։ Սկզբում բավականին բորբոքված էր, ասում էր, որ ոտիկանություն կդիմի և մեզ այնքան կհետևի, մինչեւ իր կնոջն ու երեխաներին գտնի»,- պատմեց Նառա Ահարոնյանը։

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս