Ուկրաինայում վաղաժամ նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին:
Մենք երբեք չենք ցանկացել Ուկրաինան թեքել մեր կողմը՝ այդ երկրին զրկելով Ռուսաստանի հետ քաղաքական ու տնտեսական կարևոր հարաբերություններից:
Երևանի 20 հիմնական դպրոցների 8-9-րդ դասարանների 120 աշակերտների մասնակցությամբ ապրիլի 17-ից մայիսի 13-ը անցկացվել է «Սովորիր օգտվել զենքից» մրցույթ, որի ամփոփիչ փուլը և հաղթող աշակերտներին պատվոգրերի հանձնման արարողությունը կայացել է Հայաստանի «Դինամո» մարզա-հասարակական կազմակերպության մարզադահլիճում։ Մրցույթն անցկացվել է «Ճանաչիր զենքը, պաշտպանիր հայրենիքդ» խորագրով։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից […]
Մայիսի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Ապարանի բաժնում 1991 թ. ծնված Միհրան Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Քուչակ գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում, վիճաբանության ժամանակ, իրեն ծեծի են ենթարկել:
«Ցավոք, չնայած բոլոր ջանքերին, հրադադարի 20 տարիները չեն վերածվել երկարատև և կայուն խաղաղության: Դեռ, ժամանակ առ ժամանակ, մենք տագնապալի լուրեր ենք ստանում շփման գծում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերի մասին, որոնք երկու կողմերում երիտասարդ զինվորների կորուստների պատճառ են դառնում և կարող են հանգեցնել պատերազմական գործողությունների վերսկսմանը», – ասվում է հայտարարությունում:
Այսօր Երևանում հայ-ֆրանսիական գործարարների համաժողովի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն առաջին անգամ ներկայացրեց իր 2 նոր նախագծերը՝ Երևանում ֆրանսիական հրապարակի վերակառուցման և Ախթալայում ֆրանսիական թաղամասի կառուցման վերաբերյալ:
Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն մոտակա 3-4 տարում:
Իրանում 10 միլիոն իրանցի գտնվում է աղքատության շեմին, իսկ մոտ 30 միլիոն իրանցի ապրում է հարաբերական աղքատության մեջ:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գևորգ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Իմ կարծիքով` խնդիրն այս պահին լուծելու համար բարենպաստ դաշտը փոքր է, և ցանկացած հավելյալ ճնշում ուղղակի կարող է պայթեցնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, այսինքն` բավական է` կողմերից մեկի վրա սովորականից մեծ ճնշում լինի, և դա առաջին հերթին կազդի Մինսկի խմբի ձևաչափի վրա: Ուստի դժվար է ասել, թե արդյոք Արևմուտքը կգնա՞ ճնշումներն ավելացնելուն: Սա բավականին նուրբ խնդիր է: Բայց Արևմուտքը հաստատ մի բան ուզում է անել, որպեսզի կողմերը հավատարմություն հայտնեն ինչ-որ մի բանի, որը կբացառի և´ ռազմական լուծումը, և´ նաև Ղրիմի սցենարի կրկնությունը»,- ասում է Ս. Սաֆարյանը:
Այս մասին հայտարարել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերի մամլո քարտուղար Սաբին Բերգերը:
Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում այսօր Երևանում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության ու Վրաստանի մաքսային ծառայությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցիկ ձևակերպումների առանձնահատկությունները:
Այսօր Մաշտոցի պուրակից ՀՀ ոստիկանության կողմից բերման ենթարկելու ժամանակ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ բռնություն, որի պատճառով կտրուկ վատացել է վերջինիս առողջական վիճակը և կանչվել է շտապ բուժօգնություն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, թե ինչպես կարելի է տատիկների և պապիկների թոշակները բարձրացնել:
Նման պատերազմներ աշխարհում չեն գրանցվել:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը, քննարկվել են համացանցում Արցախին վերաբերող տեղեկատվության պատշաճ ներկայացմանն առնչվող հարցեր:
Ակնհայտ է, որ ոստիկանության այս գործողությունը նպատակ ունի արդարացնելու երիտաստարդների, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանի, նկատմամբ գործադրված անհամաչափ բռնությունը և կոծկելու դրա մեղավորներին:
«Ես լավատես եմ և, կարծում եմ, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները ՌԴ-ի հետ կկարգավորվեն»,- ասաց Ճշմարիտյանը:
Մաշտոցի պուրակից Կենտրոնի ոստիկանության բաժին բերման ենթարկվելիս ակտիվիստ Դվին Իսանյանսը (լուսանկարում) ոստիկանական մեքենայում ուշագնաց է եղել ոստիկանի հարվածներից։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է բերման ենթարկված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը։
Նախարար Մուրադյանը հանձնարարել է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել մասնագիտական պարտականությունների համապատասխանությունը սահմանված կարգին։
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ավտոմեքենաների այն պետհամարանիշների ցանկը, որոնք ԱՊՊԱ չունենալու պատճառով չեն տուգանվի: Տրանսպորտային միջոցների համարանիշերի ցանկում ընդգրկված են նաև նախկին ոստիկանական, ԱԱԾ մեքենաների, ինչպես նաև թանկարժեք պետհամարանիշեր, ինչպիսիք են, օրինակ` 095SS01, 114SS02, 169SS01, 380SS01, 10PP001, 005OL05, 333PP33, 555SS55, 888OO88, 05SS005, 006OO06, 777UL07 և այլն:
«Երեխեքը քնած են եղել կողքի սենյակում, լավ է, որ չեն տեսել էդ դաժան տեսարանը: Հիմա երեքն էլ հորական տատիկի եւ պապիկի մոտ են, կատարվածի մասին ոչինչ չգիտեն»:
Օլանդը պետք է Թբիլիսիում գտնվի 7 ժամ:
Մաշտոցի պուրակից ոստիկանություն բերման ենթարկված 7 անձանցից 6-ի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի (ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը) համապատասխան վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել կամ դրանց կազմումն ընթացքի մեջ է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սաուդյան Արաբիաի արտգործնախարար, արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալը:
Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի ավարտական դասարանների աշակերտները նույնպես դժգոհել են շտեմարաններից: Իրենց դժգոհությունը նրանք ներկայացրել են նաև կրթության և գիտության նախարարին: Նրանց բնորոշմամբ ՝ պատմության շտեմարաններում ևս բարդ հարցեր կան. պատմական իրադարձությունները ներկայացված են բառախաղերով:
Վերջերս հայտարարվեց Եվրասիական տնտեսական միության պայմանագրի կնքման ամսաթիվը՝ մայիսի 29: Պայմանագիրը ստորագրելու են Մաքսային միության անդամներ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, ինչպես նաև նրանց կմիանա Ղրղզստանը: Հայաստանն այդ օրը կստորագրի փաստաթուղթը, թե ոչ, դեռ պարզ չէ:
Նման վճիռ է կայացրել ԵՄ-ի դատարանը՝ պաշտպանելով մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
2014 թ. մայիսի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ Խաչիկ Ասրյանի կողմից Զարուհի Փաստանջյանի և նրա հարազատների հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. մարտի 4-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը:
100-ից ավելի բնակիչներ հանդիպում են պահանջում գործարար «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության հիմնադիր Սամվել Մայրապետյանի հետ: