Բաժիններ՝

ՖԱԹՀ-ն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են, որ միացյալ կառավարությունում չեն լինի իրենց ներկայացուցիչները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաղեստինյան ՖԱԹՀ ու ՀԱՄԱՍ շարժումների ներկայացուցիչները Գազայի հատվածում ազգային երկխոսության շրջանակներում սկսել են քննարկել ապագա կառավարության կազմը:

Բանակցություններն ավարտվել են անցած գիշեր, դրանց արդյունքներով առաջարկվել են կառավարության կազմի առաջին թեկնածուները: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարները չեն ներկայացնելու ո՛չ ՖԱԹՀ-ը, ո՛չ էլ ՀԱՄԱՍ-ը:

Պաղեստինյան երկու շարժումների միջև պառակտումը գրանցվել է 2006 թվականին, ազգային երկխոսության մասին կառավարության ստեղծման շուրջ համաձայնագիրը նրանց միջև ստորագրվել է այս տարվա ապրիլի 23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս