Ուկրաինայի դատախազությունը սկսել է համաներել զենքը վայր դրած անջատողականներին
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Անդրեյ Սենչենկոն հայտնել է, որ Լուգանսկում գրանցվել են կամավոր զենքը վայր դրածների նկատմամբ համաներման կիրառման առաջին դեպքերի մասին:
Նա հավելել է, որ Լուգանսկում իրենց հաջողվել է հասնել նրան, որ 47 մարդուց 3-ը բանակցությունների արդյունքներով վայր դնեն զենքը, իսկ դատախազությունը նրանց ազատել է քրեական պատասխանատվությունից:
Դրա հետ մեկտեղ Սենչենկոն ընդգծել է, որ չնայած դրան՝ դեռ չկա արևելքում բողոքի ակցիաներ անցկացնողներին համաներելու մասին համապատասխան օրենք: Նա հավելել է, որ անանուն համաներում հայտարարելը չափազանց բարդ է, ինչի համար էլ ավելի նպատակահարմար է անհատական դեպքերում նման համաներում կիրառելը: