«Ես այս պահին խոսում եմ այն ապացույցների մասին, որոնք ներկայացվեցին դատարան՝ հիմնավոր կասկածը հիմնավորելու համար: Այդ ապացույցներով ակնհայտ է, որ նշված մեղադրանքների մասին բացարձակապես խոսք չի կարող գնալ: Այստեղ սպանության մասին որևէ նշույլ, որևէ ապացույց չկա»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ առայժմ չի հայտնի՝ Գոռ Առաքելյանն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մայիսի 12-ին արձակել է իր ամենամեծ դատավճիռը, որ երբևէ կայացրել է որևէ երկրի դեմ` պարտավորեցնելով Թուրքիային վճարել 123 միլիոն դոլար վնասի փոխհատուցում անհետ կորած կիպրացի հույների հարազատներին և Հյուսիսային Կիպրոսի հունական անկլավի բնակիչներին:
Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության 159 հիմնական դպրոցների 9-րդ դասարանների շրջանավարտները 6868-ն են, ևս 441 շրջանավարտ ավարտում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության 11 միջնակարգ դպրոցների, 2 կրթահամալիրներ և 2 հատուկ դպրոցների 12-րդ դասարանները։
Հունան Պողոսյանը տարածքային բաժինների ղեկավարներից պահանջեց անհանդուրժող լինել հանցավոր հակումներ ունեցողների, սեփական անձը օրենքից վեր դասելու ցանկացած փորձի, ինչպես և ոստիկանին անհարիր պահվածքի դրսևորումների նկատմամբ:
Սամվել Հարությունյանը ավելացրեց նաեւ, որ մինչեւ Սուրիկ Խաչատրյանը չհայտնվի բանտում, միամտություն կլինի մտածել, որ Գորիսում արդար ընտրություններ կլինեն. «Մայիսի 8-ին նույնպես չի լինելու։ Լիսկայի տխրահռչակ իշխանությունը շարունակելու է մնալ Սյունիքում»։
Հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններում թեկնածու առաջադրված Տիգրան Կարապետյանը ինչպես արդեն հրապարակել էինք, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Ավելի վաղ իր թեկնածությունը հանել էր նաեւ Արա Բուդաղյանը՝ հայտարարելով, որ սատարում է Տիգրան Կարապետյանին: Տիգրան Կարապետյանն ինքնաբացարկ հայտնելու որոշումը մեկնաբանել էր այսպես. «Նման որոշում կայացրել եմ բավականին երկար ծանր ու թեթև անելուց հետո: Ստեղծված իրավիճակում սա այն քայլն էր, որից խուսափելն անհնարին էր: Կարծում եմ, որ ինձ ճանաչողներն ու իմ համախոհները կհասկանան ինձ ու զերծ կմնան տարբեր գնահատականներից ու որակումներից»:
Մայիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը ցավ է ապրում, որ Հայաստանում եվրոպական արժեքների մասին ոչ բոլորը ստույգ տեղեկություն ունեն։ Նա փաստերով ներկայացրեց, թե ինչ է արել ԵՄ-ն իր երկրի՝ Լիտվայի զարգացման համար։ Դեսպանը մտահոգիչ է համարում, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ եվրոպական արժեքների մասին դատողություններ արեցին՝ շահարկելով եվրատեսիլում Ավստրիայի հաղթանակը։
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրվող Գոռ Առաքելյանի կալանքի միջնորդությունը:
Մայիսի 20-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Վերին Արտաշատ գյուղից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վահան Դ.-ին:
Այդ նպատակով մենք ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Մայիսի 20-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի փակ վնասվածք, ձախ գոտկատեղի փափուկ հյուսվածքների վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Գայանե Ղ.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքները ստացել է «Արցախ» պուրակում վայր ընկնելու հետևանքով:
Այցի մանրամասներն այսօր Բրյուսելում քննարկել են Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ու Բառոզուն:
Ծաղկաձորում ուսումնամարզական hավաքի ընթացքում Լևոն Ջուլֆալակյանը երեկ զարկերակային ճնշման տատանում և գլխապտույտ է ունեցել, իսկ այսօր առավոտյան տեղափոխվել է մայրաքաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Սերյոժայի Հայրապետյանը նշանակվել է Սևանի կայազորի զինվորական դատախազ:
54 մարդ ստացել է ցմահ ազատազրկում:
Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, սույն թվականի մայիս 20-ին ձերբակալվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը:
Յացենյուկի խոսքերով՝ Ռուսաստանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Ուկրաինայի դեմ, խախտել է միջազգային օրեսնդրությունը, ոչնչացրել է եվրոպական անվտանգության համակարգը:
Վերնիսաժումի մոտ մայիսի 17-ին հինգ քաղաքացիների հրազենով վիրավորած Գոռ Առաքելյանին քիչ առաջ տեղափոխել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան։
Պուտինը մղձավանջ և սարսափ է որակել Օդեսայի դեպքերը:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապես Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հանդիպումը, որի ժամանակ քննարկել են ոչ իշխանական քառյակի հետագա անելիքները՝ ողջունել է այն:
Խամենեին իր այդ հայտարարությունն արել է Թեհրանում՝ Իսլամական հեղափոխության պահակազորի կուրսանտներին դիպլոմներ հանձնելու արարողակարգի ժամանակ:
Ոմանք անգամ մոռացել են, որ Ռուսաստանը զավթել է Վրաստանի տարածքի 1/5-ը:
Այս մասին հայտարարել է Իրանի Ներդրումների և տնտեսական ու տեխնիկական օգնության կազմակերպության Արտաքին ներդրումների դեպարտամենտի տնօրեն Աբուֆազլ Քուդեին:
Գ.Խաչատրյանը պատգամավորին հորդորեց այցելել մաքսակետ և տեսնել, որ այնտեղ լիովին հնարավորություն կա ինքնահայտարարագրվելու:
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ՝ Վարդանանց փողոցում, հնչած կրակոցների առիթով ձերբակալված Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, Գ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով), ինչպես նաև՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Ուելսում ՆԱՏՕ-ի ապագա գագաթաժողովը Վրաստանի համար կհանդիսանա ամենալավ հնարավորությունը՝ կապված երկրի աճն ու դերը գնահատելու հետ՝ որպես հավատարիմ ու հուսալի գործընկեր:
Այս պահից սկսած Հայաստանում վերացվում է ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտոնագրերի (վիզաների) տրամադրման համար հարցազրույց անցնելու պարտադիր պահանջը մինչև 10 տարեկան երեխաների ու 79 տարեկանից բարձր անձանց համար, ինչպես նաև արտոնագիրը երկարաձգելու որոշ դեպքերում: