
Սևանի զինվորական կայազորի դատախազ Միրզաբեկյանը ազատվել է պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Սերյոժայի Հայրապետյանը նշանակվել է Սևանի կայազորի զինվորական դատախազ:
ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, Սևանի զինվորական կայազորի դատախազ Թևոս Նարիմանի Միրզաբեկյանը ազատվել է պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: