
Իրանի ժողովուրդն ապացուցեց, որ առաջընթացը հնարավոր է նաև առանց ԱՄՆ-ի աջակցության. Ալի Խամենեի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ժողովուրդն ապացուցել է, որ արժանապատվությունն ու առաջընթացը հնարավոր են առանց ԱՄՆ-ի կամ Արևմուտքի աջակցության: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին:
Վերջինս իր այդ հայտարարությունն արել է Թեհրանում՝ Իսլամական հեղափոխության պահակազորի կուրսանտներին դիպլոմներ հանձնելու արարողակարգի ժամանակ: Խամենեիի խոսքերով՝ Իրանի ժողովրդի դեմ թշնամական վերաբերմունքի պատճառը գերիշխող երկրներին նրա դիմադրելն է:
Խամենեին ևս մեկ անգամ ընդգծել է, որ արևմտյան պատժամիջոցները չեն ազդում երկրի վրա՝ հավելելով, որ աշխարհում մարդկանց մեծ մասն աջակցում է Իրանին: