
Ժոզե Մանուել Բառոզուն Վրաստան կայցելի հունիսի 13-ին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն Վրաստան կայցելի հունիսի 13-ին: Այցի մանրամասներն այսօր Բրյուսելում քննարկել են Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ու Բառոզուն:
Վրաստանի վարչապետի մամլո ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ հիմնական շեշտադրումն արվել է այն հարցերի վրա, որոնք կապված են ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Քննարկվել են նաև Վրաստանի եվրաինտեգրման հարցն ու այդ ճանապարհին նրա հաջողությունները:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Բառոզուն առաջիկայում այցելելու է Ադրբեջան: Այդ այցի ժամկետի մասին ոչինչ չէր հաղորդվել: Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու է հունիսի 27-ին: