Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում (տեսանյութ)
Մայիսի 21-ին տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենատ Հունան Պողոսյանը: Մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներ, գլխավոր վարչությունների, վարչությունների, տարածքային բաժինների պետեր:
Անդրադառնալով ոստիկանության ստորաբաժանումների և ծառայությունների աշխատանքին և հանրապետության օպերատիվ իրավիճակին՝ Հունան Պողոսյանը վերստին կարևորեց օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի անվերապահ կենսագործումը, որպես ոստիկանության գործունեության գլխավոր ելակետ ու նպատակ:
Հունան Պողոսյանը տարածքային բաժինների ղեկավարներից պահանջեց անհանդուրժող լինել հանցավոր հակումներ ունեցողների, սեփական անձը օրենքից վեր դասելու ցանկացած փորձի, ինչպես և ոստիկանին անհարիր պահվածքի դրսևորումների նկատմամբ: Ոստիկանության պետի առաջին տեղակալը մանրամասն վերլուծեց տարածքային բաժինների գործունեությունը և ընդգծեց հատկապես ոստիկանության Երևան քաղաքի ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը բարելավելու անհրաժեշտությունը:
Հունան Պողոսյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց տարածքային բաժինների պետերին, իսկ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին համապատասխան ոլորտների վերաբերյալ իրենց դիտարկումները և առաջարկեցին թերությունների վերացման ուղիներ:
ՀՀ ոստիկանություն