
Գոռ Առաքելյանին կտեղափոխեն «Նուբարաշեն» քկհ

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրվող Գոռ Առաքելյանի կալանքի միջնորդությունը:
Գ. Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով՝ Գ. Առաքելյանին տեղափոխելու են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Գ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով), ինչպես նաև՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Մանրամասներն՝ առաջիկայում: