«Լիսկայի տխրահռչակ իշխանությունը կմնա Սյունիքում». «Ա1+»

«Սուրիկ Խաչատրյանը կարող է շնչել, արտաշնչել ու կարող է անգամ հոգոց հանել, միայն թե՝ կալանավայրում ցմահ դատապարտվելով»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի խոսքին, ով ասել էր՝ իրավունք չունի՞ Սուրիկ Խաչատրյանը շնչելու։

Սամվել Հարությունյանը ավելացրեց նաեւ, որ մինչեւ Սուրիկ Խաչատրյանը չհայտնվի բանտում, միամտություն կլինի մտածել, որ Գորիսում արդար ընտրություններ կլինեն. «Մայիսի 8-ին նույնպես չի լինելու։ Լիսկայի տխրահռչակ իշխանությունը շարունակելու է մնալ Սյունիքում»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս