Բաժիններ՝

Յացենյուկը ներկա դրությամբ չի տեսնում ՌԴ-ի հետ երկկողմ բանակցություններ անցկացնելու հնարավորություն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը բացառել է Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը:

Այս մասին Յացենյուկը հայտարարել է այսօր՝ Նիկոլաևում ազգային երկխոսության «կլոր սեղանի» ժամանակ. «Ես կարծում եմ, որ ներկա պայմաններում չի կարող դիտարկվել Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև երկկողմ բանակցությունների անցկացումը»:

Յացենյուկը հանդես է եկել ժնևյան ձևաչափով երկրորդ հանդիպումն անցկացնելու օգտին, որին մասնակցել էին Ուկրաինայի, Ռուսաստանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները.

«Մենք պատրաստ ենք «Ժնև-2» ձևաչափին: Սակայն հանդիպումից առաջ անհրաժեշտ է իմանալ, թե ինչի շուրջ ենք մենք պայմանավորվելու, և ոչ թե հանդիպենք, իսկ հետո չկատարենք պայմանավորվածությունները և հանդիպումն օգտագործել պարզապես քաղաքական դիրքորոշում ցուցաբերելու համար»:

Յացենյուկի խոսքերով՝ Ռուսաստանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Ուկրաինայի դեմ, խախտել է միջազգային օրեսնդրությունը, ոչնչացրել է եվրոպական անվտանգության համակարգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս