
Եգիպտոսում տարբեր ժամկետներով ազատազրկման են դատապարտել «Մուսուլման եղբայրներ» շարժման 155 ակտիվիստի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական դատարանը տարբեր ժամկետներով ազատազրկման է դատապարտել երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման 155 ակտիվիստի: 54 մարդ ստացել է ցմահ ազատազրկում:
Ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել նախորդ տարվա օգոստոսին Մանսուր նահանգի անկարգություններին մասնակցելու մեջ: Ավելի քան 100 մարդ դատապարտվել է 3-10 տարի ժամկետով ազատազրկման:
Նախորդ տարվա դեկտեմբերին Եգիպտոսի կառավարությունը «Մուսուլման եղայրներ» շարժումը պաշտոնապես հայտարարեց ահաբեկչական կազմակերպություն: