ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ավագ քննիչ Հ. Վ. Մկրտչյանի կողմից հարցաքննվել է «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանը:
Այսօր մահացել է վերջերս ադրբեջանական գրությունից ազատագրված 77-ամյա Մամիկոն Խոջոյանը: Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը, արդեն շուրջ 1 շաբաթ է, ինչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանրացել էր, նույնիսկ հնարավոր չի եղել նրան տեղափոխել Բերդի քաղաքային հիվանդանոց:
Տարեցտարի այդ տոնին մասնակից դարձող թանգարանների թիվն ավելանում է: Քաղաքում գործող բոլոր թանգարաններում մշակութային տարբեր բնույթի միջոցառումներ էին կազմակերպվել, այցելուների թիվն էլ այդ օրը, բնականաբար, սովորականից շատ էր:
Ես ընդհանրապես ոչ պատժի տեսակին եմ անդրադարձել, ոչ էլ պատժի չափին: Միայն տուժող կողմի ընկալմամբ՝ ներկայացրել եմ տուժող կողմի դիրքորոշումը՝ արդարացի դատավճիռ: Դա թող մեկնաբանեն` ինչպես ուզում են, բայց իմ կարծիքով՝ ճիշտը դա է: Բոլոր դեպքերում պետք է թողնել, որ դատարանը որոշի պատժի տեսակն ու չափը, ընդհանրապես դատավճռի բնույթը, դատարանը որոշի՝ ինչպիսի դատավճիռ պետք է կայացնի ապացույցների գնահատման հիման վրա:
Մայիսի 18-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրակացարանի մասնաշենքերից մեկի մոտ վիճաբանություն է:
Կառավարության ծրագրի՝ այսօր ԱԺ-ում սկսված քննարկումները կարծես թե այնքան էլ դրամատիկ չէին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մի քանի բացառություններով, չեն մեղադրում և չեն քննադատում, ընդհակառակը՝ հույս են հայտնում լավ ապագայի, և ներկայացված ծրագրերի կատարման առումով: Բայց նույնը չի կարելի ասել վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասով:
«Ո´չ, ո´չ, ո´չ»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության առաջիկա համագումարից հետո թողնելու է իր պաշտոնը և հեռանալու է Հայաստանից:
Մայիսի 20-ին տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294175) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Հայաստանը և Ադրբեջանը չեն հերքում այն, ինչ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ի իր «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ» ելույթում. նրա ասածի մեջ ոչ մի նոր բան չկա: «Հայաստանն արտաքին քաղաքական նոր շրջափուլում» թեմայով «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը նման կարծիք է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ Արսեն Խառատյանը: Քննարկման մյուս բանախոսն էր «Հայազն» կուսակցության անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանը:
Թռչունների երգեցողությունը զարմանալիորեն բարերար ազդեցություն է թողնում մարդու հոգեվիճակի վրա։ Որոշ թռչունների ելևէջները` հանգստացնում, մյուսներինը` բարձրացնում են տրամադրությունը, իսկ երբեմն` կարող են փոխարինել դեղահաբերին։
Մայիսի 20-ին տեղի է ունեցել Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր -Պետրոսյանի եւ ԲՀԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը երեկ Ոստիկանությունում հարցաքննվել է որպես կասկածյալ. նրան ստորագրությամբ բաց են թողել: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ նրան մեղադրանք չի առաջադրվել:
Մայիսի 18-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Բ.-ին, 1987 թ. ծնված Հայկ Ս.-ին:
Այսօր Շարլ Ազնավուրի անվան հրապարակում Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) կազմակերպել էր ցուցահանդես-տոնավաճառ, որի ժամանակ ՀԿԽԸ ծրագրերի շրջանակներում գործիքներ ստացած և դրա շնորհիվ սեփական փոքր բիզնես նախաձեռնած սիրիահայերը ներկայացրեցին իրենց ձեռքի աշխատանքները (ուտեստներ, զարդեր, պայուսակներ):
Հաշվի առնելով հանրության՝ օբյեկտիվ, անաչառ և ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը` հայտնում ենք. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և թույլ տրված խախտումները վերացնելու ուղղությամբ առաջարկ ներկայացնելու մասին» որոշում, որը փորձ է արվել հանրությանը մատուցել «սկանդալային» վերնագրով:
«Ես գտնում եմ՝ Ձեր երկու մտավախութունները, քաղաքացի դատախազ, անհիմն են: Դուք ինքներդ էլ գիտեք, որ ես չեմ փախչելու, փախչող չեմ, նրանց չեմ էլ ճնշել: Հակառակ տպավորությունն է ստացվել ինձ մոտ, որ ինձ միշտ նախապես կալանավորել են՝ փակելով, պատնեշելով ճանապարհս, որ ինչ-որ հաշտության եզրեր գտնեմ: Եվ այդ պահին, երբ հաշտության եզրերը պետք է գտնվեին, անպայման եղել են հոդվածներ ալկոհոլի մասին և նման բաներ…»:
Մայիսի 21-ին ժամանակ առ ժամանակ, 22-25-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Ըստ գործի նյութերի՝ Խաչիկը ֆինանսական խնդիրների լուծման և գումար վաստակելու ակնկալիքով 2013 թվականի օգոստոսի 6-ին մեկնել է Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաք՝ սեփական նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանության վարչական շենքի վրա փակցված պաշտոնական հեռախոսահամարով կապվել է դեսպանության աշխատակից ոմն Ալեքսանդր Իվանովիչի հետ և առաջարկել իր ծառայությունները։
Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 20-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, արտարժույթի առուվաճառքի լիցենզիա է տրամադրել «ՏՈւՌԵԿՍ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին, վերաձևակերպել է «ԴԻԿՐԻՍՈՆ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան:
«Ես համաձայն չեմ, որ Ադրբեջանն ավելի կառուցողական է: Ադրբեջանն այնքան է զգում, որ ինքն է մեղավոր հարցի չկարգավորված լինելու համար, որ նույնիսկ այդպիսի անհեթեթ բաների մասին է սկսում խոսել: Ասացի` նրանք հայտարարում են, թե` եկեք վերջնական փաստաթուղթ պատրաստենք` պարզապես այն նպատակով, որ հայկական կողմն ասի` ոչ: Բայց դա իրենց կողմից արդեն խախտում է»,- ասում է ՀՅԴ կուսակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը:
«Ցանկացած խնդիր ոչինչ է թիվ մեկ կարևոր հարցի համեմատ՝ Արցախի անվտանգության և միջազգայնորեն ճանաչելի դառնալու հարցի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ կողմից այցելեցին պատմական հայկական տարածքներ, որոնք մեզ պարտադրված պատերազմի արդյունքում են ազատագրվել:
Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այսօր Շանհայում:
«ՀՀ-ում 1500 դպրոցներ և 50 հազար ուսուցիչներ կան, մարդիկ, որոնք ամեն ժամ զբաղված են մատաղ սերնդի կրթմամբ: Բայց ցավոք սրտի, երբ մի տեղ մի մանկավարժի կողմից ոչ ճիշտ դրսևորում է նկատվում, այն քննարկման թեմա են դարձնում և նսեմացնում մյուսների աշխատանքը:
Միջազգային քրեական դատարանը պետք է հետաքննի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերի, կառավարամետ զորամիավորումների, ինչպես նաև զինված ընդդիմության գործած լուրջ հանցանքների մասին մեղադրանքները:
«Պետք է արդարամիտ գնահատական տանք անցած ժամանակաշրջանին, կառավարության գործունեությանը, և ասենք, որ այսուհետ խաղի կանոններն այսպես են: Այդ դեպքում ներդրումները կաճեն ու ֆինանսական հոսքեր կհոսեն ՀՀ: ՀՀ-ում ֆինանսական ռեսուրսներ կան, այդպես չէ, որ չկան»,- ասաց Մ.Մելքումյանը:
Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող հինգ ուղևորները տեղափոխվել էին հիվանդանոց, որոնցից երկուսը` մահացած:
Կառավարությունը 80 մլն դրամ է հատկացրել Գյումրիում բնակֆոնդի վերականգնման համար: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Բիշքեկում գտնվող Սպիտակ տան մոտ այսօր կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցելու:
«ՀՀ ստվերային տնտեսությունը ժառանգել ենք խորհրդային տարիներից: 90-ականներին ստվերը լայն թափ ստացավ, իսկ վերջին ժամանակներս ծաղկում է»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը:
Զեկույցում նշված է, որ առաջին փախստականները հայտնվեցլ են Ղրիմում՝ նախքան այնտեղ հանրաքվե անցկացնելը: