
Տիգրան Կարապետյան. «Կարող է մի օր գա՝ ես խոսեմ». ԳԱԼԱ

Հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններում թեկնածու առաջադրված Տիգրան Կարապետյանը ինչպես արդեն հրապարակել էինք, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Ավելի վաղ իր թեկնածությունը հանել էր նաեւ Արա Բուդաղյանը՝ հայտարարելով, որ սատարում է Տիգրան Կարապետյանին: Տիգրան Կարապետյանն ինքնաբացարկ հայտնելու որոշումը մեկնաբանել էր այսպես. «Նման որոշում կայացրել եմ բավականին երկար ծանր ու թեթև անելուց հետո: Ստեղծված իրավիճակում սա այն քայլն էր, որից խուսափելն անհնարին էր: Կարծում եմ, որ ինձ ճանաչողներն ու իմ համախոհները կհասկանան ինձ ու զերծ կմնան տարբեր գնահատականներից ու որակումներից»: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Տիգրան Կարապետյանը հայտնել է, որ արդեն իսկ պատճառների մասին հայտարարություն տարածել է եւ առայժմ նոր բան ասել չի կարող: «Կարող է մի օր գա, որ ես խոսեմ, բայց այսօր դրա մասին չեմ ուզում խոսել»,- ասել է Տ. Կարապետյանը: Հարցին, թե ի՞նչ է կատարվել, եղել են արդյո՞ք ճնշումներ ձեր նկատմամբ, Տիգրան Կարապետյանը պատասխանել է. «Այն իրավիճակը, որ ստեղծվել է, ես ձեզ ավել բան չեմ ասելու, ներողություն եմ խնդրում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: