Վրաստանի անվտանգությունը կախված է ԵՄ-ից ու ԱՄՆ-ից. Գարիբաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Բելգիայում Հարվարդյան ակումբում ունեցած ելույթում հայտարարել է, որ միջազգային անվտանգության հետ կապված Վրաստանի մոտեցման ամենակարևոր ասպեկտները շարունակում են մնալ եվրոպական ու եվրաատլանտյան ինստիտուտները.
«Մեր կարծիքով ԵՄ-ին անդամակցելը հանդիսանում է Վրաստանի անվտանգության ամենակարևոր երկարաժամկետ երաշխիք: Ինչ վերաբերում է տարածաշրջանի անվտանգության կարճաժամկետ ու միջնաժամկետ երաշխիքներին, ապա չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի դերը և դաշինքին Վրաստանին անդամակցելու հեռանկարը:
2008 թվականին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում դաշինքը որոշեց, որ Վրաստանը դառնալու է իր անդամ: Սկզբունքային այդ դիրքորոշումն այս տարվա ապրիլին հաստատեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը:
Ուելսում ՆԱՏՕ-ի ապագա գագաթաժողովը Վրաստանի համար կհանդիսանա ամենալավ հնարավորությունը՝ կապված երկրի աճն ու դերը գնահատելու հետ՝ որպես հավատարիմ ու հուսալի գործընկեր:
Սևծովյան տարածաշրջանի գեոռազմավարական դինամիկան մշտապես փոփոխվում է, ինչի համար էլ մենք համառորեն ԵՄ-ին ու ԱՄՆ-ին կոչ ենք անում վերստին կատարել տարածաշրջանի կայունության ու բարօրության ապահովման առանցքային դերը»: