Մայիսի 21-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբ թաղամասի 1-ին փողոցի թիվ 29 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախարարը նշեց, որ մայիսի 15-ին ԱԺ կողմի ընդունված միջանկյալ օրենքով նախատեսվում է, որ այն աշխատողները, որոնք չեն ցանկանում, որ իրենց աշխատավարձից պահումներ կատարվեն, դիմում են գրում, քանի դեռ չկա նոր փաթեթը: Ասատրյանը նշեց, որ ներկայումս ՊԵԿ-ի կողմից իրականացվում է էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված գործընթաց՝ քաղաքացիների կամաարտահայտնության իրավունքն իրացնելու հնարավորությունն ապահովելու համար: Ըստ նախարարի՝ առաջիկայում բոլոր մասնակիցների կարգավիճակը կհստակեցվի:
Իրանը հանդես է գալիս ատոմային զենքի դեմ, սակայն միջուկային տեխնոլոգիաների խաղաղ կիրառումը համարում է իր իրավունքը:
Ուկրաինայի բնակչության մեծ մասը չի ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին, և բացի այդ, Ռուսաստանը դա կընկալի որպես իրեն նետված ռազմավարական մարտահրավեր:
Դատական դեպարտամենտի կողմից օրենքի նման խախտման արդյունքում տուժում են մարդիկ, ինչը պարզապես անթույլլատրելի է:
Ապրիլի 19-ին Վանաձորում կազմակերպված բարեգործական համերգի շրջանակներում հավաքված հասույթը հանդիսատեսի ծափողջույնների ներքո ուռուցքից տառապող 8-ամյա Էրիկ Գալստյանին հանձնելը ձևական բնույթ է կրել․ բարերար ներկայացած ոմն Արիկը բեմի վրա ցուցադրաբար հանձնել է ծրարը, իսկ կուլիսներում հետ վերցրել այն վանաձորցի փոքրիկից։
Այս մասին նշված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հասցեագրած նամակում:
Թուրքական պատվիրակության այցն ավարտվելու է մայիսի 24-ին:
Դա կհանդիսանա մոտակա 4 տարում աշխարհի խոշորագույն շինարարությունը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը: Դատարան չեն ներկայացել գործով երեք վկաներ:
Վրաստանը Ռուսաստանի հանդեպ վարում է հավասարակշռված քաղաքականություն:
Աայսօր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային` Գոռ Առաքելյանին, տեղափոխել են Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` որոշելու համար վերջինիս նկատմամբ կիրառվող խափանման միջոցը:
Ռուսական գազի տարեկան մատակարարումների ծավալը կազմելու է 38 միլիարդ խորանարդ մետր:
Երկրի համար կարևորը համաձայնագրի ստորագրումն է, և ոչ թե այն, թե ով է դրա վրա դնելու իր ստորագրությունը:
«Առավոտից իրիկուն խոսում են կոռուպցիայի մասին, ձեզ թվում է պոզով-պոչո՞վ է էդ կոռուպցիան, էս է որ կա»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսութունից միլիոնավոր եկամուտներ է ստանում, իսկ հազարավոր գյուղացիներ վարկերի պատճառով ստիպված հեռանում են երկրից:
ԱԺ-ում շարունակվում է կառավարության նիստի քննարկում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ճանապարհատրանսպորտային քննության բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի մամլո ծառայությունը:
Ընդգծելով, որ ԵՄ-ը ներկայացված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ Մարդը հայտարարել է, որ ԵՄ-ը կողմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Եթե կան մարդիկ կամ կազմակերպություններ, որոնք կցանկանան իրենց մասնակցությունն ունենալ այս նախաձեռնությունում, խնդրում եմ կատարել Ձեր ներդրումը, ինչպես նաև տարածել այս տեղեկատվությունը:
ԵՄ-ի շահերից է բխում այն, որ Ուկրաինայի նման երկրները լավ հարաբերություններ պահպանեն Ռուսաստանի հետ:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 20-ին հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը:
Հովիկ Աբրահամյանը ճիշտ բանալիներ գտավ` ինչպես ծրագրի նախագծում, այնպես էլ լիագումար նիստում` պատգամավորների հարցերին պատասխանելիս: Ինձ համար շատ էական էր, որ բազմաթիվ կարևորագույն խնդիրների շարքում, առանձնապես առանցքային են հանդիսանալու, ըստ իս, տնտեսական առաջընթացի ապահովումը, արդյունաբերական քաղաքականության առավել թիրախավորված ու շեշտադրված իրականացումը ու դրա համար անհրաժեշտ նոր ու արդիական գործիքակազմի ներդրումը:
Հոսնի Մուբարաքի ու նրա որդիների դեմ կոռուպցիոն գործով դատական գործընթացը մեկնարկել էր այս տարվա փետրվարի 19-ին:
Մայիսի 20-ին, «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի վայրէջքից հետո բերման է ենթարկել ուղեւորներից մեկը` 22-ամյա մի քաղաքացի, որն ազգությամբ հայ է, բայց ԱՄՆ քաղաքացի:
Բանախոսի հավաստմամբ` 20 տարի Միացյալն Նահանգները «երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած» ասում էր՝ տարածքային ամբողջականություն` մոռանալով ինքնորոշումը. «Ի՞նչ պատահեց, որ երկու օրում գալիս է, ասում՝ պատրաստ ենք ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Մի 7, 8 նահանգ է ԱՄՆ-ում ճանաչում Ղարաբաղի անկախությունը, դրանք պատահական պրոցեսներ չեն կարող լինել: Ակնհայտ է, որ պրովոկացիոն մոտեցում է, սա սրում է իրավիճակը, սա կրակի վրա յուղ լցնելու նախաձեռնություն է և ես մեծ մտահոգություններ ունեմ»:
«Անկախ, թե ինչպես կքվեարկեմ, դուրս գալիս է այս կառավարությունը»,- այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Տեսնելով, որ Ն. Փաշինյանը տեղից արձագանքում է, Հ. Աբրահամյանն ասել է. «Փողոցից եկել եք Ազգային ժողով, էթիկա չունեք, տակտ չունեք, որ դուք խոսում էիք, անկախ նրանից, որ ինձ տհաճ բաներ էիք ասում, ես լսում էի…»:
«Մենք՝ Նալբանդյան փողոցի բնակիչներս, հանդիսանում ենք որպես սեփականատերեր մեր շինությունների: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած Նալբանդյան փողոցը բաղկացած է 7 երկկողմանի մուտքից, որը էական նշանակություն ունի շենքի ետևում սեփականատերերի համար»:
Ուղղակի ԱՄՆ-ն իր ներկայացուցիչ Ուորլիքի միջոցով արտահայտեց իր քաղաքականության բովանդակությունը, որ ցույց տա, որ ինքն է աշխարհի տերը և ինքն է շարունակում լուծել հարցերն աշխարհում: