
Ինչպե՞ս կարելի է իրականում ինքնահայտարարագրել ներմուծված ավտոմեքենաները

«Մաքսային բրոքերների ինստիտուտն աշխարհում ընդունված կարգ է և մաքսային մարմիններն իրավունք չունեն ինքնուրույն ձևակերպումներ անել: Ցավոք, բրոքերների ինստիտուտը մենք չենք կարող հանել»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչպե՞ս կարելի է իրականում ինքնահայտարարագրել ներմուծված ավտոմեքենաները:
Ըստ պատգամավորի՝ քաղաքացիները ստիպված են միջնորդներին վճարել 35 հազար դրամ, միաժամանակ զրկված են տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:
Գ.Խաչատրյանը պատգամավորին հորդորեց այցելել մաքսակետ և տեսնել, որ այնտեղ լիովին հնարավորություն կա ինքնահայտարարագրվելու:
Ըստ նախարարի՝ տեղեկատվական կենտրոնը տասնյակ հազարավոր զանգեր է ստանում, բայց ամեն դեպքում խոստացավ ստուգել հեռախոսահամարի հետ կապված խնդիր կա, թե ոչ: