«Պաշտոնապես կհրապարակվեն բոլոր նյութերը, երբ որ արդեն իրավապահ մարմինները եզրահանգումներ կանեն»,- ասել է նախարարը:
Դպրոցի ամենամեծ խնդիրը եղել ու մնում է աշակերտների թվի պակասը: Ջիլիզան, սահմանը փակվելուց հետո, ավելի ու ավելի արագորեն է դատարկվում. երիտասարդ ընտանիքները հեռանում են գյուղից:
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում համաձայնություն է տվել ԱՊՀ մասնակից պետությունների միջև գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ոստիկանության ծառայողների պահանջով նա ներկայացրել է «Ազալեպտին»` 2, «Ցիկլոդոլ»` 11, «Դիազեպամ»` 23 և «Հալոպերիդոլ» 57 տեսակի հոգեմետ դեղահաբեր:
«Դա բոյկոտ չէ, ասին, որ չեն մասնակցում քվեարկությանը: Բոյկոտը դա ուրիշ է: Ես կարծում եմ չէին ուզում ասել` ոչ, եւ նաեւ չէին կարող ասել` այո»: Հարցին, թե ինչու չէին կարող ասել այո, ապա ըստ Հ. Աբրահամյանի. «Մեկը մեկից երեւի քաշվում են, մտածում են կասեն՝ դավաճան են եւ այլն, ես այդպես եմ մտածում»:
Հայաստանում անակնկալներ չեն լինում. վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած ծրագիրն անցավ ՀՀԿ-ականների միահամուռ կողմ քվեարկությամբ: Խորհրդարանական մյուս հինգ խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը՝ հայտարարելով, որ բոյկոտում են քվեարկությունը: Ընդդիմության նման քվեարկությունն առավել քան տարօրինակ էր, քանի որ նրանք ավելի շատ փորձում էին պաշտպանել կառավարությանը, քան դեմ էին արտահայտվում դրան:
«Ըստ իս` Հայաստանը, ի դեմս իր նախագահ Սերժ Սարգսյանի, արդեն լուծել է իր խնդիրները, որովհետև սեպտեմբերի 3-ից հետո Սերժ Սարգսյանը կարողացավ իրականացնել ներքաղաքական հատուկ գործողություն, որի շնորհիվ նա բացարձակապես ամրապնդեց իր իշխանությունը և լուծեց իր բոլոր անձնական ներքաղաքական խնդիրները: Եվ այդ իմաստով, կարծում եմ, Հայաստանը Մաքսային/Եվրասիական ինտեգրումից արդեն ստացել է իր բոլոր բոնուսները»,- ասում է Վադիմ Դուբնովը:
Նա խոստովանել է, որ մայիսի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, բաց դռնով մտել է 1950 թ. ծնված Սերյոժա Փ.-ի բնակարան և գողացել 2 բջջային հեռախոս:
Ջիլիզայում նույնպես գյուղացիները առողջական խնդիրներ ունենալու դեպքում կարող են ապավինել միայն բուժքրոջ օգնությանը. գյուղում բժիշկ չկա։
«Եթե հետադարձ հայացք ենք գցում անցյալին, Ռոբերտ Քոչարյանի առաջին կառավարությունն իրեն «արհեստավարժների» կառավարություն էր անվանում, չէ՞: Վարչապետն ասում էր` եթե խավիարի համը չեն տեսել, ուրեմն՝ իրավունք չունեն պաշտոն զբաղեցնել կառավարման համակարգում: Հիմա այս կառավարությունը կարելի է բնութագրել մոտավորապես այս սկզբունքով` եթե օլիգարխ չեմ, ուրեմն՝ իրավունք չունեմ կառավարության անդամ լինել: Ի՞նչ պետք է լինի այս կառավարության ծրագիրը, կարծում եմ` ընդամենը պետք է լինի օլիգարխների շահերը սպասարկող ծրագիր»,- նշեց Պետրոս Մակեյանը:
Ե՞րբ է Հայաստանը, ի վերջո, դառնալու Մաքսային միության անդամ: Չնայած ամենաբարձր մակարդակով (այն էլ` Մոսկվայում) 2013 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Մաքսային միությանը միանալու, իսկ հետագայում` Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու որոշման մասին, այս հարցն անորոշ է այնքան, որքան Մաքսային միության հիմքի վրա ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության հիմնադրման ժամկետները:
Մայիսի 22-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 32 ուղևորատար տրանսպորտային միջոց, իսկ երթուղիներում Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված 20 վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
ՀՀ գլխավոր դատախազությունը, կարևորելով քրեական գործերի քննության ընթացքում կողմերի իրավունքների պաշտպանությունը և օրինականության նկատմամբ հսկողությունը, հիշեցնում է, որ այդ իրավունքների լիարժեք ապահովման կարևոր նախապայման է նախնական քննության տվյալների գաղտնիության ապահովումը: Նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը կարող է վնասել կողմերի օրինական շահերին ու իրավունքներին, խոչընդոտել քրեական գործի քննությանը, հանցագործության բացահայտմանը:
«Սրա (խոսքը կառավարության ծրագրի մասին է:- Ա.Ս.) ծրագրային միակ դրական կողմն այն է, որ, իմ տպավորությամբ, սա կյանքի մարդ է գրել, մարդ, ով շփվում է կյանքի հետ: Մարդը գրել է` նախատեսում է 5 տոկոս տնտեսական աճ, այսինքն ասում է` կարող է այսքան կարողանամ անել: Այսինքն՝ գրել է հասկանալով»,- ասում է Արամ Կարապետյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին («ԳԾԻԳ» ՊՀ) ամրակցված «ՎԱԶ 21214-126-20» մակնիշի 870 ՕԼ 64 պետհամարանիշով ավտոմեքենային է բախվել քաղ. Վարդան Պետրոսյանի կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան լիովին շարքից դուրս է եկել և դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի: Տեղի ունեցած ավտովթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հազարավոր մարդկանց շահեր եմ պաշտպանել իմ շահերը նույնպես կարող եմ պաշտպանել…
Դրա պատճառը երկրի խորհրդարանում քվորումի բացակայությունն է:
Մայիսի 20-ին միջազգային լրատվությամբ բոլոր հետաքրքվողները ռուսաստանյան լրատվությանն էին հետևում: Հատկապես տնտեսությամբ հետաքրքրվողները: Ռուսական հեռուստալրատվության առաջին լուրերը, հայտնի բան է, վերաբերում են իրենց նախագահին՝ ո՞ւմ է ընդունել, ի՞նչ դարակազմիկ մտքեր է արտահայտել, կամ պարզապես ի՞նչ հայրական խորհուրդներ է տվել:
Ցուցարաները շարունակ վանկարկել են «Սոմա» և «Բերքին Էլվան» անունները:
Ո՞նց կարող է Մարտի 1-ի զոհը հիմա փաթաթված ման գա Մարտի 1-ի սպանողի հետ: Առաջին պահանջատերը Մարտի 1-ի Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Ի՛նքն էր առաջինը, հետո նոր մյուս քաղաքական ուժերը՝ 18, որոնք միավորվել են: Ինքն առաջինն է հրաժարվել դրանից, ո՞ւմ հետ է ընկերություն անում, ով կրակե՞լ է երեկ իր վրա: Իրա՛ վրա են կրակել, ի՛ր արյունն են թափել, ո՞նց կարելի է դա մոռանալ եւ մտածել, որ այդ մարդկանց հետ՝ երեկվա մարդասպանի հետ էսօր ուզում է ինձ լավություն անել: Պետք չի, չեմ ուզում, ի սեր Աստծո: Վստահ եմ, լավ բան չի լինելու:
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Եվրոպական Ժողովրդական Կուսակցության արտաքին հարաբերությունների քարտուղար Նիկոլա Բրիեկիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ՕԵԿ գրասենյակից:
Հեռախոսազրույցը տևել է մոտ 35 րոպե:
Մայիսի 23-27-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Մայիսի 23-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով որոշ համայնքներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն:
Տվյալ դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով:
Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի խոսքով՝ եթե ռուսական կողմի հետ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, հայաստանցիներն ավելի հեշտությամբ աշխատանք կգտնեն ռուսաստանյան աշխատաշուկայում:
Ի տարբերություն նախկին վարչակազմի՝ մեր կառավարությունը հրաժարվում է անել այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են օգտագործվել Իրանի դեմ:
Ստվերի հետ կապված երկրորդ խնդիրը վարչարարության հետ է, երրորդը` քաղաքական կամքի: Ես այդ երկրորդ ու երրորդ կետերից չեմ խոսում, գնահատականներ չեմ տալիս: Ես ընդդիմադիր գործիչ եմ: Այս պահին մասնագիտական տեսանկյունից ես տեսնում եմ դաշտը հարմոնիզացնելու խնդիրը:
Ակնհայտ է, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն ոչ միայն գաղափարախոսական և ռազմավարական, այլև մարտավարական տարբերություններ կենսական շատ հարցերի մասին: Եվ Ազգային ժողովը հենց այդ ամբիոնն է, որտեղ պետք է հնչեցվեն հենց այդ տարբերությունները: Ես շնորհակալ եմ այն անձանցից, ովքեր հետևողականորեն փաստարկեցին իրենց առաջարկները, ինչպես նաև հնարավորություն տվեցին ինձ և կառավարության մյուս ներկայացուցիչներին առավել հստակ և դյուրացված ներկայացնել մեր տեսակետներն ու մոտեցումները: