Դեսպանը կոչ է անում Եվրոպան չգնահատել Կոնչիտայով (տեսանյութ). «Ա1+»

Եվրոպական արժեքներ կրող ազգ հայերիս դժվար է անվանել։ Հետխորհրդային Հայաստանում այսօր գերիշխում են արեւելյան բարքերը՝ կարծում են իրենց ապագան Եվրոպայում չտեսնողները։ Մինչդեռ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այլ կարծիքի է։ Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Նույնիսկ ՄՄ-ին մեր երկրի անդամակցության որոշումից հետո դեսպանը պնդում է ՝ Հայաստանը կշարունակի համագործակցել ԵՄ-ի հետ, իսկ ՄՄ-ի հետ հարաբերությունները ռազմավարական են։

Ապրելով Հայաստանում ու շփվելով հայերի հետ՝ դեսպանը մեր երկրում եվրոպական հոգի եւ շունչ է զգում։

Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը ցավ է ապրում, որ Հայաստանում եվրոպական արժեքների մասին ոչ բոլորը ստույգ տեղեկություն ունեն։ Նա փաստերով ներկայացրեց, թե ինչ է արել ԵՄ-ն իր երկրի՝ Լիտվայի զարգացման համար։ Դեսպանը մտահոգիչ է համարում, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ եվրոպական արժեքների մասին դատողություններ արեցին՝ շահարկելով եվրատեսիլում Ավստրիայի հաղթանակը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի