Շանհայան գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում խոսք է գնում նաև ԼՂ-ի խնդրի կարգավորման մասին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շանհայան գագաթաժողովն ավարտվել է ամփոփիչ փաստաթղթի ընդունմամբ, որում արտացոլված են բազմաթիվ հարցեր: Դրանում խոսք է գնում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին.

«Մենք աջակցում ենք այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն՝ հենցված միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի վրա: Այդ նպատակով մենք ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ»:

Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին կետը սակայն դուրս է մնացել Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների խորհրդաժողովի (CICA) չորրորդ գագաթաժողովի արդյունքների հռչակագրից: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի ղեկավար Բախտիեր Խակիմովը:

Նա ընդգծել է, որ ամփոփիչ փաստաթղթում Ուկրաինայի իրավիճակի մասին կետ ներառելու առաջարկով հանդես է եկել Թուրքիան, սակայն դա մերժվել է, Ռուսաստանը դեմ է արտահայտվել դրան, քանի որ Ուկրաինան չի հանդիսանում CICA-ի անդամ՝ ունենալով միայն դիտորդի կարգավիճակ:

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի