
Կենդանաբանական այգին ունի 180 տեսակի կենդանի

Հայաստանում գործող միակ պետական կենդանաբանական այգում 2013թ. տարեվերջի դրությամբ առկա է եղել 180 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 1 234: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ամենից շատը ձւների տեսակներն են՝ 58։ Թռչունները 53 տեսակ են, որից 19-ը՝ գիշատիչ։ Կաթնասունները 44 տեսակ են (18-ը՝ գիշատիչ), սողունները՝ 25 տեսակ։
Նշենք նաև, որ 2013 թվականի ընթացքում Հայաստանի կենդանաբանական այգին ունեցել է 370 միլիոն դրամի ֆինանսական մուտքեր, որից 197.2-ը՝ պետական բյուջեից, մնացածը՝ բնակչության մուտքի վճարումներից։