Տիգրան Սարգսյանն ընտանիքով Սևանո՞ւմ է (լուսանկարներ)

Քիչ առաջ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ այն անվանելով. «Ընտանիքիս հետ՝ Սևանում»: (Իհարկե, նա չի նշել, թե երբ են արվել այդ լուսանկարները): Այդ լուսանկարներում նա իր փեսայի՝ Հայկ Սուվարյանի հետ է նաև, որով, ըստ էության, Տ. Սարգսյանը պատասխանում է yerkir.am-ում այսօր հրապարակված այն տեղեկատվությանը, թե նախկին վարչապետն ամբողջ ընտանիքով` կնոջ, երեխաների, աղջկա ու փեսայի, ինչպես նաեւ թոռների հետ հիմա երկրից դուրս է: «Արդեն տևական ժամանակ է, ինչ ընտանիքի մի մասը բնակվում է Տիգրան Սարգսյանի` Իսպանիայի առանձնատանը, իսկ մյուս մասն այս պահին բնակվում է Բրյուսելում»,- գրել էր կայքը:

Տիգրան Սարգսյանի փեսան էլ` Հայկ Սուվարյանը, ըստ կայքի հավաստի տեղեկությունների, այս օրերին ակտիվ կերպով լուծարում է Հայաստանում ունեցած տարբեր բիզնեսները: Օրինակ՝ օրերս փակվել են Հայկ Սուվարյանին պատկանող «Նիքս քոմփյութերս» խանութների ցանցի գրեթե բոլոր խանութները, բացի Սայաթ-Նովա փողոցում գտնվող խանութ-պահեստից: Այդտեղից էլ շտապ կարգով ամբողջ ապրանքը մեծածախ վաճառվում է, որ այն էլ փակվի: Այս խանութների աշխատակիցներին կանչել ու հայտնել են, որ մայիսի 1-ից այլեւս գործազուրկ են, իհարկե, աշխատավարձերը վճարելու են: Հայկ Սուվարյանն ունի նաեւ լոմբարդ, որը, ըստ կայքին հասած տեղեկությունների, կա’մ կփակի, կա’մ կվաճառի:

Tigran Sargsyany pesai` Hayk Suvaryani het001 Tigran Sargsyany pesai` Hayk Suvaryani het

 

Տեսանյութեր

Լրահոս