Լքելով զորամասը՝ խանութ է թալանել
Tesankyun.am-ը գրում է. Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Արման Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, նռնակաձիգ, զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով 2013թ. նոյեմբերի 29-ին ժամը 06.45-ի սահմաններում ինքնակամ թողել է զորամասը եւ դեկտեմբերի 29-ին ձերբակալվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի աշխատակիցների կողմից:
Նախկինում դատված Ա. Մ-ն նախնական համաձայնության գալով Վանաձոր քաղաքի բնակիչներ, 1984թ. ծնված Գրիգոր Կիրակոսյանի եւ անմեղսունակ վիճակում գտնվող Մովսես Էքսուզյանի հետ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, 2013թ. դեկտեմբերի լույսի 24-ի գիշերը մուտքի դռան փականը բացելու միջոցով մուտք է գործել Վանաձորի բնակչուհի Շ.Ք.-ին պատկանող խանութ եւ կատարել 800 հազար դրամ արժողությամբ հագուստների եւ կոսմետիկայի հափշտակություն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: