
«Նժարը» ԵՄ-ից թեքվել է դեպի ԱՊՀ երկրներ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության «նժարը» Եվրամիությունից թեքվել է դեպի ԱՊՀ երկրներ: Պաշտոնական տվյալներով՝ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշռի մեջ ԵՄ չափաբաժինը 2014թ. առաջին 3 ամիսների դրությամբ 28.6% է, իսկ ԱՊՀ չափաբաժինը՝ 28.9%:
Մաքսային միության անդամ երկրներից ՌԴ-ի հետ ՀՀ-ի առևտրի ծավալներն այս ժամանակաշրջանում ավելացել են 2.3%-ով, Ղազախստանի հետ՝ 57.7%-ով, բայց Բելառուսի հետ առևտրի ծավալների զգալի անկում է գրանցվել՝ 38.4%:
ՀՀ-ԵՄ ընդհանուր առևտրաշրջանառության ծավալը 2014 թ. հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.1 %-ով:
Ի դեպ, Թուրքիայի հետ ՀՀ-ի առևտրաշրջանառությունն աճել է 3.9%-ով՝ կազմելով 419.8 հազար դոլար: