
Ուժեղ քամուց փլուզվել է քաղաքացու ձեղնահարկի կողային պատը

Մայիսի 3-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 362/1 տան տանիքը երկու օր առաջ ուժեղ քամուց վնասվել է, առկա է տանիքի կառուցատարրերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մայիսի 1-ին ուժեղ քամուց փլուզվել է Ռ. Կ.-ի թիվ 362/6 տան չշահագործվող ձեղնահարկի կողային պատը՝ 4 քմ, տանիքի ազբոշիֆրերը՝ 4 քմ և տանիքի փայտե հենասյուն կառուցատարրերը: Բնակելի հատվածում փլուզման վտանգ չկա: