Վահե Էնֆիաջյան. Մեծ է մամուլի դերն ու նշանակությունը բոլորիս կյանքում
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել, որում շնորհավորում է Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
«Շնորհավորում եմ բոլորիս՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Մեծ է մամուլի դերն ու նշանակությունը բոլորիս կյանքում: ԶԼՄ-ների և աշխատակիցների սրտացավ ու անաչառ աշխատելաոճի արդյունքում հասարակությունը մշտապես իրազեկ է լինում աշխարհում կատարվող կարևորագույն իրադարձությունների մասին:
Կարևոր է հատկապես, երբ այդ դաշտում տիրում է խոսքի ու մտքի ազատությունը: Հասարակությունը տեղեկացվում է իր իրավունքների ու տիրող իրադարձությունների մասին, իսկ ազատ խոսքի առկայության դեպքում՝ ազատ հայտում է իր մտահոգությունը այս կամ այն հարցի վերաբերյալ:
Պատահական չէ, որ մամուլն անվանում են չորրորդ իշխանություն, քանզի հենց մամուլն է հանդիսանում քաղաքականություն-հասարակություն միջնորդ համակարգը, ուստի նրա հիմնական առաքելությունը` արդարությանն ու օբյեկտիվության ապահովումն է:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ոլորտի պատասխանատուներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ»: