Ուկրաինան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերը:
Բալասանյանը շեշտել է՝ քանի որ նախակրթարանների տնօրենները, իր խոսքերով, օբյեկտիվ պատկերը չեն ներկայացրել, չեն խոսել բալասանյանական փոփոխություններից, ուրեմն ինքն էլ ստիպված է որոշակի բաներ բարձրաձայնելու, օրինակ այն, թե նախակրթարանների տնօրենների համար իրեն քանի հոգի է զանգում ու խնդրում, որ վարիչ մնան:
ՀՀ Նախագահը և «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահն այդ թվում անդրադարձել են գազի ոլորտում փոխգործակցությանը՝ ամփոփելով վերջին տարիներին «ՀայՌուսգազարդ» համատեղ ձեռնարկության գործունեության արդյունքներն ու խոսել «Գազպրոմ Արմենիա» ընկերության հեռանկարային ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանի և Ալեքսեյ Միլլերի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին:
Ես հիմնել եմ նաև նոր ստորաբաժանում, որի գործառույթներն ու փիլիսոփայությունը կատարելապես այլ են:
Հունաստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան շատ արդյունավետ էր թե՛ Հայաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման, թե՛ հայ-հունական միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման առումով:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի կառավարությունը Չինաստանի տարածքից դուրս է բերել և հարկադրաբար իր ձեռնարկություններում աշխատեցրել է մոտ 40.000 մարդու:
Նա նշեց, թե ծրագրերի իրականացման ժամանակ հիմնադրամն ամեն քայլի հանդիպում է խոչընդոտների. «Տարբեր համերգասրահների, դահլիճների տնօրենները չեն տրամադրում սրահներ ու դահլիճներ, խոչըդնոտում են հովանավորյալի վերաբերյալ նշումով պաստառների փակցնելուն»:
Այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը:
ՌԴ միգրացիոն քաղաքականության ոլորտում 2014թ. հունվարից գործող փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցերի քննարկման նպատակով Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի առաջին տեղակալ, պետքարտուղար Եկատիրինա Եգորովայի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն ընթացակարգերում արտոնություններ սահմանելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել […]
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է իրավական գործունեությունը կարգավորող օրինագիծը:
«Ի՞նչ եք ուզում ասել, ի՞նչքան մարդ պիտի հավաքեք, որ ես վախենամ: Ինչքան մարդ պիտի հավաքեք, որ մարտի մեկի կրկնություն փորձեք բերել, որ կրկնեք այն դեպքերը, որոնց վրա մինչ օրս փորձում եք կապիտալ հավաքել Դուք և Ձեր կողմից ներկայացվող քաղաքական ուժը: Ինչքա՞ն մարդ պիտի հավաքեք, որ Մարտի մեկը դարձնեք քաղաքական նոր կալիբր, մարտի մեկից առաջ դրա մասին հիշել, մարտի մեկից հետո մոռանալ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Քաղաքային իշխանությունների կարծիքով՝ նախագծի իրագործումը ոչ միայն կլուծի տրանսպորտային խնդիրը, այլև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
Ընդ որում, եթե հիշում եք, Պուտինը պատվիրել էր պոռնոգրաֆիկ ֆիլմ նկարահանել իմ և Յուլյայի մասին:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ինչպես նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Փետրվարի 26-ին, ժամը 16.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցի փողոցի 2-րդ փակուղու թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Քիչ է մնում՝ պադեզդների դիմաց էլ արագաչափ դնեք, տեսնեք՝ ոնց ենք տանից դուրս գալիս, ինչ արագությամբ»,- քիչ առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ՀՀ կառավարությանը, հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վարչությունում ձևավորվել է թվով 15 աշխատանքային հանձնաժողով: Վարչության բոլոր անդամներն էլ անդամակցում են այս կամ այն հանձնաժողովին` այդ կերպ մասնակցելով կառույցի աշխատանքներին:
Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության մամլո քարտուղար Բեհրուզ Քամալվանդին:
2008 թվականի Մարտի 1-ին Երևան քաղաքի կենտրոնում կատարված տասը սպանությունները մինչ օրս բացահայտված չեն, առայսօր սպանվածների իրավահաջորդները, տուժածները որևէ փոխհատուցում չեն ստացել: Այս մասին ԱԺ-ում Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Ուորլիքն ընդգծել է, որ բռնություն գործադրելը չի հանդիսանում հարցի լուծման ուղի:
«ՊՆ-ն չի մասնակցել գործողություններին, հիմա էլ եմ պնդում այս ամբիոնից, քանի որ ես ինքս եմ համոզվել իմ մասնագիատական գիտելիքների գնահատմամբ և ուզում եմ, որ այդ հարցում այդ կասկածների հիմք ընդունեք որպես քաղաքացի, որ բանակի վրայից հանենք այդ հնարավոր կասկածը, չի կարելի, որովհետև չեն արել»,- եզրափակեց ԲՀԿ պատգամավորը:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
168.am-ը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց՝ արդյոք պատասխանելո՞ւ է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին իրեն «չաթլաղ» անվանելու համար: Ի պատասխան Հ. Թովմասյանն ասաց, թե ինքը ավելացնելու ոչինչ չունի, իր խոսնակն արդեն պատասխանել է: Մեր հարցին, թե չե՞ք վիրավորվել, նախարարը ծանր հոգոց հանեց, ապա կրկնեց, որ ավելացնելու ոչինչ չունի:
Փետրվարի 18-22-ին Կիևում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ բժիշկներն օգնություն են ցուցաբերել 780 մարդու, որից հոսպիտալացվել է 520-ը:
Փետրվարի 26-ին մեկնարկեց ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող «Փաստարկ» ծրագիրը, որի կազմակերպիչն է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 16 նոր նշանակում՝ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, ՓՈՒՎ կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ինչպես նաև Շիրակի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի ու Կոտայքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Ադրբեջանական հաքերների կողմից կատարված DNS հարձակման զոհերի ցուցակում է նաև «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստների ստեղծած dem.am կայքը: Տարօրինակն այն է, որ շարժման ակտիվիստների շարքերում մեծ թիվ են կազմում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, և, որ նրանց պատրաստած կայքը, փաստորեն, հաքերներին հաջողվել է կոտրել:
«Եթե դադարեցրել են, ուրեմն իրենք էլ են համոզված, որ դիակ չկա: Իսկ եթե դիակ չկա, ի՞նչ սպանության մասին է խոսքը»:
Անդրադառնալով այն քննադատություններին, թե ԲՀԿ-ն աղոտ պատկեր է ստեղծել ժողովրդի մոտ, քանի որ կուսկցության առաջնորդը, ով մենաշնորհ ունի խաղատների ոլորտում, պնդում է, որ երկրի վիճակը ծանր է, Զ. Զոհրաբյանը պատասխանեց. «Մենաշնորհ չկա: Կլինեն և ուրիշ խաղատներ, որոնք ընդհանրապես կապ չունեն Գագիկ Ծառուկյանի հետ»:
Եթե Հայաստանի ընդդիմությունն ուզում է լսել և սովորել, ապա երկրորդ դասն այն է, որ էական նշանակություն ունեն նորամուծություններն ու նոր մարտավարությունը: Երրորդը` աշխարհագրության կարևորությունն է, այլ կերպ ասած` ակտիվությունը շրջաններում, ոչ թե միայն մայրաքաղաքում: