Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքը կփոխվի՞
Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի փաստաբան Գայանե Գալոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել, որպեսզի իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքից հանվի Մովսես Ներսիսյանի սպանության մեղադրանքը:
Գայանե Գալոյանը նշեց, որ «Փաստինֆո»-ի հրապարակումից է տեղեկացել, որ Մովսես Ներսիսյանի դիակի որոնողական աշխատանքները դադարեցված են:
«Եթե դադարեցրել են, ուրեմն իրենք էլ են համոզված, որ դիակ չկա: Իսկ եթե դիակ չկա, ի՞նչ սպանության մասին է խոսքը»,-կայքի հետ զրույցում նշել է փաաստաբանը` տեղեկացնելով, որ այսօր այդ հարցով հանդիպելու է քննիչի հետ, նաև նամակով դիմելու է գլխավոր դատախազին:
Հիշեցնենք, մի քանի օր շարունակ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները` Ոստիկանության հետ համատեղ, որոնողական աշխատանքներ էր կատարում Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի մոտ՝ կոյուղագծերի դիտահորում` Մովսես Ներսիսյանի դիակը գտնելու նպատակով, քանի որ ոստիկանության տվյալներով՝ հենց այդտեղ է Իսրայել Սարգսյանը պահել իր զոհի դին: Սակայն, ինչպես մեզ երեկ տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ մայոր Նիկոլայ Գրիգորյանը, փետրվարի 21-ից հետո որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Մանրամասներն` այստեղ