CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով

Ամերիկյան CNN, MSNOW և Politico լրատվամիջոցները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ այն բանից հետո, երբ Սպիտակ տունը զրկել է նրանց լրագրողներին հավատարմագրումից, ասվում է երեք հրատարակությունների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այսօր առավոտյան մենք տեղեկացրել ենք կառավարությանը, որ հայց ենք ներկայացնում պաշտպանելու մեր իրավունքները, որոնք երաշխավորված են Առաջին ուղղումով, և այն սկզբունքը, ըստ որի՝ կառավարությունը չպետք է որոշի, թե մամուլն ինչի մասին է հաղորդում կամ ինչ է հրապարակում», – ասվում է ամերիկյան լրատվամիջոցների հայտարարության մեջ։

Լրատվամիջոցների պնդմամբ՝ Սպիտակ տունը առանց նախնական ծանուցման և սահմանված ընթացակարգի հետ է կանչել իրենց լրագրողների հավատարմագրերը՝ նրանց հրապարակումներից դժգոհ լինելու պատճառով: CNN-ը, MSNOW-ն և Politico-ն կարծում են, որ նման որոշումը վտանգ է սպառնում մամուլի ազատությանը և հասարակության՝ առանց իշխանությունների միջամտության անկախ լրագրության իրավունքին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 18-ին հայտարարել էր CNN-ի, MSNOW-ի և Politico-ի՝ Սպիտակ տանն աշխատելու արգելքի մասին՝ մեղադրելով նրանց կեղծ լուրեր տարածելու մեջ։ Հաջորդ օրը երեք լրատվամիջոցների լրագրողներին մերժել էին Սպիտակ տան համալիր մուտք գործել, իսկ նրանց անցագրերն ապաակտիվացվել կամ առգրավվել էին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930