Տեսախցիկը արձանագրել է մահվան ելքով վրաերթը. «Օպելի» վարորդը որոնվում է: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային հերթացուցակներում հաշվառված տասնյակ ընտանիքներ այդպես էլ պահանջվող փաստաթղթերը չհանձնեցին ՀՀ քաղշիննախարարության բնակբաշխման հանձնաժողովին և փաստացի զրկվեցին բնակարան ստանալու իրենց իրավունքից:
Դատապարտյալը համակարգչով խարդախություններ է կատարել և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ուկրաինայում այսօր նոր կառավարություն է ձեւավորվում: Նախարարների կաբինետի անդամներն արժանանում են Մայդանի հավանությանը:
Շուրջ 20 հազար հայեր կորցրին իրենց իսկ ձեռքով կառուցած քաղաքում ապրելու իրավունքը, ենթարկվեցին անմարդկային նվաստացումների եւ ունեցրկման, իսկ տասնյակ հայորդիներ գազանաբար սպանվեցին ու խոշտանգվեցին։
Բելառուսի Հանրապետությունը Հայաստանում դեսպանության համար Կոտայքի մարզի Առինջ գյուղում ձեռք կբերի մոտ 0.5 հա հողամաս: Այս նպատակով թույլտվություն տրամադրելու համար ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում կընդունի հատուկ որոշում:
Նա նաեւ տեղեկացրել է, որ ներկայումս հետաքննչական գործողություններ են կատարվում, որից հետո որոշում կկայացվի զանգվածային սպանությունների համար պատասխանատու մի շարք այլ պաշտոնյաների նկատմամբ եւս հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
Փետրվարի 26-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Տավուշի մարզ և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:
Իրանի իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Վանգելիս Մեյմարակիսն էլ հավաստիացրել է, որ Հունաստանը որպես ԵՄ խորհրդի նախագահող երկիր հնարավորինս կնպաստի ՀՀ-ԵՄ կապերի սերտացմանը. «Իմ այցը Հայաստան, հատկապես այս շրջանում, երբ Հունաստանն ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը, խորհրդանշական ուղերձ է առ այն, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ», – հավելել է նա:
Նա ընդգծել է, որ գործարարը ժամանակին գումար է ունեցել, սակայն այսօր նա բացի պարտքերից ուրիշ ոչինչ չունի ու նրա սպանությունը համարել հայերի բիզնեսի հանդեպ ոտնձգություն, ճիշտ չէ:
Թումանյանի տարածաշրջանի Դեբեդ գյուղում տարեկան միջինը 5-ից 10 երեխա է ծնվում: Գյուղում հիմա նախադպրոցական տարիքի մոտավորապես 20 երեխա կա: Գյուղը մանկապարտեզ ունի, որը սակայն, ձմռան ամսիներին չի աշխատում: Դպրոցում, որտեղ խորհրդային տարիներին մինչև 500 աշակերտ էր լինում, հիմա 110 աշակերտ կա:
«Իմ որդու գործում ամեն ինչ նորմալ է: Ես չեմ մասնակցում դատերին, ոնց որ դատը պիտի գնա, այդպես էլ պիտի գնա, ինքն իր արած գործի համար պետք է պատիժը կրի»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, թե դա ամենևին էլ չի նշանակում, որ ինքը չի անհանգստանում որդու համար:
Սենատոր Ջոն Մակքեյնը վառ օրինակ է, թե ինչպես են Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ հաճախ սխալ գնահատում արտաքին ճգնաժամերը, համարելով, որ որևէ երկրում ժողովրդավարություն հաստատելու լավագույն միջոցը ԱՄՆ-ի կողմից զանգվածային ռմբակոծությունն ու ներխուժումն է:
Փետրվարի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Վանատուր թաղամասից, ապօրինի թմրանյութեր պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1954 թ. ծնված Նորիկ Փ.-ին և 1980 թ. ծնված Հայկ Փ.-ին:
21 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:
Վարչապետը նաև հայտարարեց, թե այն մարդիկ, ովքեր ընդունել են այդ որոշումները, այսօր նստած են ԱԺ դահլիճում և նրանք քաջատեղյակ են, թե ինչո՞ւ է Կառավարությունը 2000 թվականին որոշում կայացրել պայմանագիր ստորագրել չինացիների հետ՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար, ինչո՞ւ է Կառավարությունը 2002 թվականին հավանության արժանացրել այդ պայմանագրին և, ի վերջո, ինչո՞ւ են այդ համատեղ ձեռնարկությունը ստեղծել:
ԼՂՀ գյուղատնտեսության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ սննդամթերքի անվտանգության որակի, օպերատիվ եւ վերահսկողության տեսչության տեսուչների կողմից սույն թվականի փետրվարի 21-ին կատարվել է օպերատիվ ստուգումներ ԼՂՀ Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերում, որի ընթացքում հայտնաբերվել է 58 տուփ, 4.6կգ, 12 շիշ ժամկետանց ապրանքատեսակներ,որոնք առգրավվել եւ ոչնչացվել են տնօրենների համաձայնությամբ:
Փոխվարչապետն այցն ավարտեց Գյումրիում: Քաղաքապետարանում մարզպետի եւ քաղաքապետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկություններ ներկայացրեց համայնքային ենթակայության հաստատությունների գործունեության, ինչպես նաեւ փողոցների ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքների ընթացքի մասին:
Փետրվարի 24-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայում գտնվող խանութից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ալֆրեդ Մ.-ին:
Լյուքս Ստեփանյանի մոր՝ Լուիզա Ստեփանյանի «քո պաշտպանյալը թիվ մեկ թուրքն է» արտահայտությունից հետո մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բորբոքված ոտքի է կանգնել՝ ասելով, որ իր պաշտպանյալին նման կերպ չանվանի, ինչից հետո Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը «խուժան, լկտի, բա որ թուրք չի, ի՞նչ ա» բացականչելով քայլել է դեպի պաշտպանը, սակայն դատական կարգադրիչները նրան հետ են պահել։
Փետրվարի 24-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 14 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Ք.-ին:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթին՝ ասելով, որ հայ ժողովրդի 80-90 տոկոսը համամիտ է նրա հետ այն հարցում, որ հայերի փրկությունը զենքի մեջ է: Նա հորդորել է Ս. Սարգսյանին գնալ ինքնակամ, քանի ժողովուրդը չի դիմել այդ փրկության գործիքին եւ քանի Ազատության հրապարակը չի վերածվել Մայդանի:
Քաղաքացի Պ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մեր քաղաքական թիմի դիրքորոշումը և մեր քաղաքական թիմի ղեկավարի դիրքորոշումը միշտ եղել է այն, որ մենք պետք է կառուցենք երկխոսության կամուրջներ մեր ընդդիմախոսների հետ՝ լինի դա խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս: Մենք մշտապես հանդես ենք գալիս որպես համագործակցության եզրեր գտնելու կողմնակիցներ ու մեր քաղաքական դիրքորոշումն այս առումով շատ հստակ է:
Որդին Ֆրանսիայից թմրամիջոց է ուղարկել մորը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
Մարտի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 01-03-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Ոստիկանը միշտ շարքում է, նախկին ոստիկան չի լինում: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Նա հայտարարել է, որ ՕԵԿ-ը մշտապես ժողովրդի կողքին է, եւ հասարակությանը հուզող խնդիրները գտնվում են իր գլխավորած կուսակցության ուշադրության ներքո:
Քաղաքական ուժերի իրավունքն է, ես դրա մասին մի քանի անգամ ասել եմ, որ դա քաղաքական պայքարի գործիք է, որն ընդունված է շատ երկրներում: Եվ տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել այդ քաղաքական գործիքից և բնական է, որ այդ գործիքը գտնվում է մեր ընդդիմախոսների զինանոցում և երբ որ նրանք նպատակահարմար են գտնում այդ գործիքն օգտագործել, քաղաքակա պայքարի ռազմավորւթունից ելնելով, նրանք կարող են օգտվել և դա նորմալ քաղաքական պայքարի ձև է